Հատված
Տնտեսական համակարգը հանդիսանում է տնտեսագիտության, այդ թվում նաև մակրոտնտեսական կարգավորման կարևոր հասկացություններից մեկը։ Տնտեսական համակարգը իրենից ներկայացնում է երկրում առկա, այն հնարավորությունների և ռեսուրսների ամբողջությունը, որոնք անհրաժեշտ են արտադրություն կազմակերպելու ժամանակ։ Մասնավորապես տնտեսական համակարգը երկրում կենտրոնացված արտադրական ուժերի ամբողջությունն է, որոնց մեջ ներառվում է՝ աշխատանքի միջոցները, աշխատանքի առարկաները, աշխատուժը։ Աշխատանքի միջոցները և առարկաները ներկայացնում են արտադրության օբյեկտիվ կողմը, իսկ աշխատուժը ներկայացնում է տնտեսության սուբյեկտիվ կողմը։
Գրականության ցանկ
1. Հ․ Բ․ Ղուշչյան, «Մակրոտնտեսական կարգավորում» Երևան 2005
2. Ի․ Ս․ Տիգրանյան, «Տնտեսության պետական կարգավորում» Երևան 2015
3. Հ․Բ․ Ղուշչյան, Գ․ Ա․ Ավագյան «Մակրոտնտեսական կարգավորում», Երևան 2008
4. Կիրակոսյան Գ․ Ե․ «Տնտեսագիտության տեսություն» Երևան 2009