Հատված
Այսօր տնտեսական կյանքի գլոբալացումը նոր խնդիրներ է առաջադրում տոկոսադրույքների սահմանման քաղաքականության բնագավառում: Ժամանակակից պայմաններում, երբ տոկոսադրույքները չափից ավելի իջեցվեն, դա կհանգեցնի կապիտալի արտահոսք դեպի արտասահման և լրջորեն կթուլացնի մոնետար քաղաքականության ազդեցությունը: Այդ պատճառով տոկոսադրույքների վերանայումը շատ դեպքերում պայմանավորված է միջազգային իրադրությամբ և ոչ թե ներտնտեսական իրադրությամբ: Ինչևիցե, սա ևս մի գործիք է, որը Կենտրոնական բանկը օգտագործում է փողի առաջարկը կարգավորելիս: Եթե զեղչադրույքները մեծացվում են, ապա Կենտրոնական բանկից վարկեր վերցնելը դառնում է ավելի թանկ: Դրա հետ մեկտեղ, ստանալով ավելի թանկ վարկ, առևտրային բանկերը վարկի դիմաց բարձրացնում են իրենց տոկոսադրույքները: Վարկային զսպման և փողի թանկացման ալիքը անմիջապես շրջանառվում է ամբողջ ֆինանսական համակարգում:
Գրականության ցանկ
1. С.Андрюшин, В.Кузнецова, Приоритеты денежно-кредитной политики центральных банков в новых условиях, Вопросы экономики, 2011, N 6
2. Tobin J., Monetary Policies and the Economy The Transmission Mechanism, Southern Economic Journal, 1978
3. К.Н. Корищенко, Структурные факторы механизма денежной трансмиссии: тенденции и перспективы, Экономические науки 2005
4. Моисеев С.Р., Трансмиссионный механизм денежно-кредитной политики, “Финансы и кредит” № 18, 2002
5. Anna Rose Bordon and Anke Weber, The Transmission Mechanism in Armenia: New Evidence from a Regime Switching VAR Analysis1, IMF Working Paper, 2010
6. О практичности количественной теории денег, или сколько стоит догматизм денежных властей, Вопросы экономики, 2008, № 7
7. https://www.cba.am/Storage/AM/downloads/karger/vor_246a.pdf
8. http://www.noravank.am/upload/pdf/5.Ashot%20Tevikyan_21_Dar_01_2012.pdf