Հատված
Իրավունքի նորմը՝ որպես վարդապետական կառույց, ամբողջությամբ պոզիտիվ իրավունքի՝ որպես մարդկանց արտաքին վարքագծի հատուկ նորմատիվ կարգավորիչի, իրավաբանական-տրամաբանական որոշակի մոդելն է։ Իրավական կարգավորման և իրավունքի՝ որպես կարգավորիչի, այդ տրամաբանությունը (տրամաբանական մոդելը) արտահայտված է իրավունքի նորմի՝ որպես երեք կառուցվածքային բաղադրատարրերի՝ դիսպոզիցիայի, հիպոթեզի և սանկցիայի համակարգի վարդապետական մեկնաբանությամբ։ Իրավունքի նորմը հասարակական հարաբերությունների կարգավորման ընդհանուր կանոն է, որի համաձայն դրա հասցեատերերը պետք է որոշակի պայմանների առկայությամբ (հիպոթեզ) գործեն, որպես որոշակի իրավունքների և պարտականությունների սուբյեկտներ (դիսպոզիցիա), հակառակ դեպքում վրա կհասնեն նրանց համար ոչ ձեռնտու (անցանկալի) որոշակի հետևանքներ (սանկցիա):
Գրականության ցանկ
- Ներսեսյանց Վ., Իրավունքի և պետության տեսություն, Երևան, 2007
- Վաղարշյան Ա., Պետության և իրավունքի տեսություն-2, Երևան, 2011
- Пугачев В. П., Соловьев А. И., Введение в политологию, Москва, 1995
- Теория государства и права, Учебник Под. Рел. В. М. Корельского и В. Д. Перевалова, М. 1997
- Марченко М. Н., Теория государства и права, М., 1997