Հատված
Նյութական պաշարները, որոնց ուղղվում է մարդկային աշխատանքը պատրաստի արտադրանքի ստացման համար, ներառում են հումքը, նյութերը, կիսաֆաբրիկատները, բաղադրիչ մասերը, կառույցները, մասերը, վառելիքը և այլն: Նյութական պաշարները, հանդիսանալով աշխատանքի օբյեկտներ, ապահովում են արտադրության գործընթացն աշխատանքի միջոցներով և մասնակցում են արտադրությանը մեկանգամյա կտրվածքով: Նյութական պաշարները հանդիսանում են արտադրական գործընթացի կարևոր պայմաններից մեկը: Դրանց ապահովման և արդյունավետ օգտագործման համար կազմակերպությունում գործում են մի շարք ծառայություններ: Նյութական պաշարները, որոնք հաջորդաբար անցնում են վերարտադրության բոլոր փուլերը, ձեռք են բերում ապրանքի տեսք` իր բոլոր հատկանիշներով:
Գրականության ցանկ
1. Խաչատրյան Գ., Ձեռնարկության էկոնոմիկա և կառավարում: Ուսումնական ձեռնարկ, Երևան, Հեղինակային հրատարակություն, 2009
2. Սուվարյան Յու., Մենեջմենթ, «Տնեսագետ», Երևան, 2016
3. Акулич В.В., Анализ эффективности использования материальных ресурсов/ В. В. Акулич // Планово-экономический отдел. — 2012