Հատված
Արտաքին պարտքի հիմնախնդիրը համաշխարհային տնտեսության մեջ կարևորագույն խնդիրներից է: Պարտապան են հադիսանում գրեթե բոլոր երկրները, այդ թվում ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Ֆրանսիան ևայլն: Սակայն եթե զարգացած երկրները սովորաբար լրիվ վճարունակ են, ապա շատ զարգացող երկրների համար արտաքին պարտքը մեծ դժվարություններ է ներկայացնում: Դրանք մտնում են «Պարտքային օղակի» մեջ, երբ չեն կարողանում մարել նույնիսկ տոկոսադրույքները և միջոցներ են փոխառում պարտքի սպասարկման համար: Այս դեպքում պարտքերը արագ աճում են և դրանց մարումը մեծ հիմնախնդիր է դառնում: Եթե արտաքին պարտքը գերազանցում է ՀՆԱ-ի 60% -ը կամ պարտքի սպասարկման ծախսերը գերազանցում են արտահանման 40%-ը, ապա դրությունը վտանգավոր է համարվում:
Գրականության ցանկ
1. «ՀՀ պետական բյուջեի եկամուտների վերաբերյալ» 2010-2018թթ հաշվետվությունները
2. Կիրակոսյան Գ, Տնտեսագիտության տեսություն ուսումնական ձեռնարկ, Երևան 2009թ
3. Bandiera, L., Budina, N., M. Klijn and S. van Wijnbergen. «The «How to» of Fiscal Sustainability: A Technical Manual for Using the Fiscal Sustainability Tool», World Bank Policy Working Paper 2007