Հատված
Անառարկելի է, որ ընթերցանությունը գիտելիքների ձեռք բերման, բազմակողմանի զարգացման, բառապաշարի հարստացման հիմնական աղբյուր է: Կարդալու միջոցով հարստանում ու զարգանում են աշակերտների երևակայությունը, հոգեկան ներաշխարհը, խոսքը, ճաշակը: Այն նաև օգնում է մարդուն ուրիշների գործունեության ուսումնասիրման ճանապարհով ճանաչելու կյանքը, հասկանալու նրա խորհուրդները և սովորելու ուրիշի սխալների վրա: Հենց այս է պատճառը, որ մանկավարժներն ու մեթոդիստներն ամեն ինչ անում են սերունդների մեջ ընթերցողական կարողությունների մշակման, ընթերցասիրության դաստիարակության համար: Այս կարևոր խնդրի լուծման ճանապարհին հիմնականը կարդալու հմտությունների զարգացումն է: Դրա շնորհիվ աշակերտը հաղորդակից է դառնում մայրենի լեզվի հարստություններին և ձեռք բերում գրքերի աշխարհը թափանցելու բանալին:
Գրականության ցանկ
1. Դավթյան Մ., Ընթերցողական հմտությունների ձևավորումը դպրոցի հույժ կարևոր խնդիրներից է, «Մանկավարժություն», 2006
2. Գ. Էդիլյան, Հայոց լեզվի մեթոդիկա, Թիֆլիս, 1923
3. Գ. Մելիքյան, Ս. Գալոյան: Չափորոշչահեն կրթությունը Հայաստանի Հանրապետությունում: «Մանկավարժություն», 2011, 5
4. Գյուլամիրյան Ջ…..