Հատված
ՀՀ պետական ֆինանսական համակարգին վերաբերող կարևոր խնդիրներից է համախմբված բյուջեի եկամտային քաղաքականությունը: Վերոնշյալ ուսումնասիրությանը տնտեսագետները համեմատաբար շատ են անդրադարձել, սակայն բյուջեի եկամտային քաղաքականությունը, մեր կարծիքով, շատ կարևոր է, քանի որ այն մի գործառույթ է, որի իրականացումից կախված է ինչպես պետության հարկաբյուջետային և դրամավարկային քաղաքականությունների արդյունավետությունը, այնպես էլ պետական պարտքի քաղաքականությանը վերաբերող շատ խնդիրներ: Աշխատանքում ներկայացված է նաև համախմբված բյուջեի հոսքերի կառավարումը, որը կարող է խթանել տվյալ երկրի ֆինանսական շուկայի զարգացմանը:
Հարկ է նշել, որ շուկայական հարաբերությունների ներկա պայմաններում նոր պահանջներ է առաջադրում նաև բյուջետային համակարգի եկամուտների ու ծախսերի կառուցվածքի աշխատանքների կազմակերպման նկատմամբ: Պետական բյուջեի եկամուտների ձևավորման մեխանիզմի կատարելագործումը սերտորեն առնչվում է հարկային քաղաքականության կատարելագործման հետ: Ինչ վերաբերում է բյուջետային համակարգի առանձին օղակներով ֆինանսավորվող ծախսերի պլանավորման գործընթացին, ապա ակնհայտ է, որ ծախսային խոշորամասշտաբ ծրագրերի իրականացումը ենթադրում է այդ նպատակով կատարվող բյուջետային հատկացումների տնտեսագիտորեն հիմնավորված նորմաների մշակում:
Գրականության ցանկ
1. ՀՀ օրենքը «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին», 1997թ.
2. ՀՀ օրենքը «Տեղական ինքնակառավարման մասին»: ընդունվել է 2013
3. ՍԱՖԱՐՅԱՆ Ա. Գ. ՀՀ պետական բյուջեն բյուջետային գործընթացի կարգավորման հարցում:
4. ՀՀ պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվություններ:2011-2016թթ.
5. ՀՀ 2018-2020 թվականների պետական միջնաժամկետ ծախսերի ծրագիր:
6. ՀՀ պետական պարտքի կառավարման 2018-2020թթ. ռազմավարական ծրագիր:
7. ՀՀ ԱՎԾ 2011-2017թթ. Տարեգրքեր:
8. Հ Հ օրենքը «Ֆինանսական համահարթեցման մասին»:
9. Ալավերդյան Յու., «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգը», Երևան 2003թ. :
10. ….