Հատված
Համաշխարհային տնտեսության զարգացման գործում ծառայությունների ոլորտը ունի իր առանձին դերակատարությունը: Դրա մասին է վկայում նաև այն հանգամանքը, որը տարեցտարի ՀՆԱ-ի կազմում ավելանում է այդ ոլորտի տեսակարար կշիռը. այդպիսին է նաև իրավիճակը Հայաստանի Հանրապետութունում: Ծառայությունը դիտարկվում է որպես օգտակար գործունեության կոնկրետ արդյունք: Ամբողջ աշխարհում տնտեսության զարգացման կարևորագույն օրինաչափություններից մեկը տնտեսական աճի և ազգային տնտեսություններում ծառայությունների դերի բարձրացման փոխկապվածությունն է: Սա իր արտացոլումն է գտնում ծառայությունների ոլորտում կիրառվող աշխատանքային, նյութական, ֆինանսական ռեսուրսների դերի բարձրացման մեջ: Հասարակության զարգացմանը, արտադրողական ուժերի աճին զուգընթաց տեղի է ունենում ծառայությունների ոլորտի որոշակի զարգացում: Այդ ոլորտում նկատվում է զբաղվածության աճ, աշխատանքի տեխնիկական զինվածության բարձրացում, ավելի ու ավելի կատարելագործված տեխնոլոգիաների ներգրում: Չնայած դրան՝ երկար տարիների ընթացքում ծառայությունները լայնածավալ չէին ուսումնասիրվում տնտեսագիտության կողմից:
Ժամանակակից պայմաններում ԳՏԱ-ին զուգահեռ գնալով ավելի մեծ նշանակություն են ձեռք բերում խորհրդատվական, ինժիներա-շինարարական ծառայությունները, նոու-հաուն:
Գրականության ցանկ
1. Ա. Մինասյան, Ինտերնետ մարքեթինգի զարգացման միտումները զբոսաշրջային բիզնեսում, ֆինանսներ և էկոնոմիկա, Երևան, 2017թ
2. «Միջազգային տնտեսական ինտեգրացիայի և գլոբալիզացիայի գործընթացները (հնարավոր հետևանքները ՀՀ համար)», Մ. Գ. Հովսեփյան, Երևան 2001թ. Ն. Խաչատրյան, Կ. Գասպարյան, Ծառայությունների էկոնոմիկա, Երևան 2013,
3. Սուվարյան Յու. Մ Ծառայությունների ոլորտի արդյունավետ կառավարում, Երևան 2004,
4. «Կոմերցիայի հիմունքներ», Ս. Հ. Բուլանիկյանի խմբագրու¬թյամբ, ուսումնական ձեռնարկ, Երևան, Տնտեսագետ, 2005,
5. Ն. Խաչատրյան, Կ. Գասպարյան, Ծառայությունների էկոնոմիկա, Երևան 2013
6. Յու. Մ. Սուվարյան, «Զբոսաշրջության մրցունակությունը և զարգացման ուղղությունները Հայաստանի Հանրապետությունում» Երևան: «Տնտեսագետ», 2014թ.,
7. «Հայաստանը միջազգային տնտեսական հարաբերությունների համակարգում», Մարկոսյան Ա., Երևան ԱՌՏ 2002թ.
8. Հայաստանի վիճակագրական տարեգիրք ՀՀ ազգային վիճակագրական ծառայություն 2016,
9. Հայաստանի վիճակագրական տարեգիրք, ՀՀ ազգային վիճակագրական ծառայություն 2017,
10. …