Հատված
Business Development Group ընկերությունն իր գործունեությունը ծավալում է երեք հիմնական ուղղություններով՝ մասնագիտական դասընթացներ, հավաքագրում և բիզնես խորհրդատվություն։ Մենք նպաստում ենք Ձեր մասնագիտական կարողությունների կատարելագործմանը։ Միևնույն ժամանակ աջակցում ենք Ձեր մասնագիտական տաղանդների իրացմանն աշխատաշուկայում։ Վերջապես, օգնում ենք Ձեր բիզնեսը կայունացնելու և զարգացնելու գործում։ Տարիներ առաջ տեղծելով Business Development Group-ի գաղափարը՝ հիմնադիրներ Հայկ Կաշեգործյանն ու Գրիգոր Առաքելյանը ձեռնամուխ եղան Հայաստանի զբաղվածության ոլորտում հեղափոխություն անելու առաքելությանը։ Նրանց հիմնական նպատակն էր ստեղծել կամուրջ կրթության և կարիերիայի միջև՝ ապահովելով Business Development Group-ի ուսանողներին աշխատանքով։ Շուտով Business Development Group-ն սկսեց համագործակցել տարբեր ընկերությունների հետ, ինչի արդյունքում մեր ուսանողները հնարավորություն ստացան մտնելու իրենց նախընտրած մասնագիտական միջավայրը, արդյունավետությամբ հաղորդակցվելու ոլորտի առաջատարների հետ, ստանալու պրակտիկ փորձ ու ստեղծելու ամուր հիմքեր իրենց հետագա կարիերայի համար։ Արդյունքում՝ Business Development Group-ի նախաձեռնող թիմին հաջողվեց կոտրել այն կարծրատիպը, թե երկրորդ կամ երրորդ մասնագիտացում ստանալը, կամ 30 տարեկանից հետո կարիերայում բեկումնային փոփոխություն անելը Հայաստանում դժվար կամ անհնարին է։
Գրականության ցանկ
1. Հովհաննիսյան Ա., Մենեջմենթի հիմունքներ, Երևան 2015:
2. Սարգսյան Տ., Ընկալման դերը կազմակերպությունում անհատական վարքագծի եվ միջանձնային փոխհարաբերությունների համատեքստում, Եվրոպական համալսարան: Գիտ. հոդվածների ժղվ./ ԵՀ. Գլխ. խմբ.` Հ. Բիշարյան,– Եր.: «ԵՀ» հրատ., 2019: Գիրք 10(02):
3. Башмаков В.И. Профсоюзы в системе социального партнерства. М., 2003.
4. Белкин В. Рабочая сила не продается, а арендуется // Человек и труд. 2007. №1.
5. Белова B.JL, Гарсиа A.JI. О социальной ответственности бизнеса // Социально-гуманитарные знания. 2004. № 5.
6. Белозерова С. Социальная составляющая промышленной политики. // Человек и труд. 2005. № 7. URL: http://www.chelt.ru/2005/7-05/belozerova705 .html
7. …