Հատված
Գեղարքունիքի մարզի կլիման բարեխառն լեռնային է, ձմեռները ցուրտ են, առաջանում է կայուն ձնածածկույթ։ Հունվարյան միջին ջերմաստիճանը -5˚-10˚ է։ Ամառները տաք են, արևոտ։ Միջին ջերմաստիճանն հասնում է +18˚+20˚։ Տեղումները քիչ են՝ 400-450 մմ, իսկ բարձրադիր շրջաններում մինչև 1000 մմ, արևային օրերի քանակը կազմում է 125 օր։ Կլիմայական պայմանների տեսանկյունից համայնքի տարածքը բաժանվում է երկու` բարեխառն երկարատև տաք ամառներ և ցուրտ ձմեռներ ունեցող գոտիների, որոնք համապատասխանաբար բնորոշ են լեռնատափաստանային եւ լեռնամարգագետնային գոտիներին: Ձմռանը ցրտաշունչ է, ամռանը` զով: Մթնոլորտային տեղումների տարեկան միջին քանակը 450 մմ է: Արևային օրերի տարեկան քանակությունն աննախադեպ բարձր՝ կազմում է մոտ 320 օր, արևափայլի տևողությունը՝ 2453 ժամ: Հորիզոնական մակերևույթի տարեկան գումարային (ուղիղ և ցրված ճառագայթման) ճառագայթահարումը 1595 կՎտժ/(մ2.տարի), որը մի փոքր ցածր է հանրապետության միջին ցուցանիշից: Ուղիղ ճառագայթման տարեկան միջին մասնաբաժինը շուրջ 58 %, մթնոլորտի միջին թափանցելիությունը՝ մոտ 70 %, մթնոլորտյին ճնշումը 803 հՊա: Ջեռուցման շրջանի նորմատիվ տևողությունը 211 օր (ապահովվածությունը 98 %, ջեռուցման շրջանի սկզբի/ավարտի ջերմաստիճանը՝ +8 0C), արտաքին օդի հաշվարկային ջերմաստիճանը՝- 21 0C, բացարձակ նվազագույնը՝ -33 0C, օդի միջին ջերմաստիճանը ջեռուցման շրջանում՝ -1,5 0C:
Գրականության ցանկ
1. ՀՀ հողային օրենսգիրք, 02.01.2001:
2. Հավելված N 3 ՀՀ կառավարության 2004 թվականի դեկտեմբերի 30-ի N 879-Ն որոշման
3. Հավելված N 2 ՀՀ կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 24-ի N 1746-Ն որոշման
4. Կլիմայական ռիսկերի կառավարումը Հայաստանում երկրի հաշվետվություն. Հայաստան, դեկտեմբեր 2013, Աջակցող՝ Միավորված Ազգերի Զարգացման ծրագիր (ՄԱԶԾ) Ճգնաժամերի կանխման և վերականգնման բյուրո (ՃԿՎԲ):
5. ՀՀ Գեղարքունիքի մարզի հողային հաշվեկշիռ.
6. Եզեկյան Ա.Ս., Էֆենդյան Պ.Ս., Հողային կադաստր, Երևան 2007:
7. …