Հատված
Միավոր շահույթին բաժին ընկնող ընթացիկ ակտիվների ազդեցությունը ընթացիկ իրավվելիության գործակցի վրա որոշելու համար միավոր շահույթին բաժին ընկնող ընթացիկ ակտիվների շեղումը բազմապատկում ենք 2017թ.-ի (2018թ) միավոր ընթացիկ պարտավորություններին բաժին ընկնող շահույթով: Միավոր ընթացիկ պարտավորություններին բաժին ընկնող շահույքի ազդեցությունը ընթացիկ իրացվելիության գործակցի վրա որոշելու համար միավոր ընթացիկ պարտավորություններին բաժին ընկնող շահույթի շեղումը բազմապատկում ենք 2018թ.-ի (2019թ) միավոր շահույթին բաժին ընկնող ընթացիկ ակտիվներով: «Շահնազարյան» գինու- կոնյակի տուն ՍՊԸ-ի ընթացիկ իրացվելիության գործակցի աճի վրա ազդել են միավոր շահույթին բաժին ընկնող ընթացիկ ակտիվների չափի աճը 0.42-ով (2018թ-ը 2017թ-ի նկատմամբ) և 0.7 (2019թ-ը 2018թ-ի նկատմամբ) և միավոր ընթացիկ պարտավորություններին բաժին ընկնող շահույթի նվազումը 1.45ով (2018թ-ը 2017թ-ի նկատմամբ) և 0.57 (2019թ-ը 2018թ-ի նկատմամբ): Ակտիվների իրացվելիության գործակիցները հարկավոր են ինչպես ներքին, այնպես էլ արտաքին օգտագործողների համար: Ներքին օգտագործողներից նախ և առաջ այս տեղեկատվությունը հարկավոր է կազմակերպության կառավարիչներին, կառավարչական որոշումներ կայացնելու համար: Արտաքին օգտագործողներից են շուկայի բոլոր մասնակիցները: Ավելի հստակ կարելի է ասել, որ բացարձակ իրացվելիության գործակիցը առաջին հերթին հետաքրքրում է մատակարարներին, արագ իրացվելիության գորրծակիցը՝ բանկերին, իսկ ընթացիկ իրացվելիության գործակիցը՝ ներդրողներին:
Գրականության ցանկ
1. http://shahnazaryan.com/
2. ՀՀ Օրենքը Բաժնետիրական ընկերությունների մասին