Հատված
Երկքաղաքացիները տվյալ պետության քաղաքացիների հետ ունեն համահավասար իրավունքներ ու պարտականություններ, որոնք բխում են Քաղաքացիության մասին եվրոպական կոնվենցիայում ամրագրված սկզբունքներից, համաձայն որոնց՝ որևէ պետության տարածքում բնակվող երկքաղաքացիներն ունեն հավասար իրավունքներ և պարտականություններ (inter alia, անձնական, սոցիալ-տնտեսական և մշակութային) տվյալ պետության քաղաքացիների հետ: Սա նշանակում է, որ ՀՀ-ն ուղղակի պարտավորություն է ստանձնում կատարելու վերոհիշյալ դրույթների պահանջները, սակայն այդ իրավունքներն ու պարտավորությունները կյանքի կկոչվեն ՀՀ-ում երկքաղաքացիների համար` միայն բնակություն (առավելապես, թե մշտապես) հաստատելուց հետո, այլապես նրանց կշնորհվի ուղղակի երկրորդ քաղաքացիություն (երկրորդ անձնագրի առկայությամբ և յուրաքանչյուր պետության կողմից կդիտվի միայն որպես իր քաղաքացի): Երկքաղաքացիների իրավունքների և պարտականությունների իրավական կարգավորումն ունի որոշակի առանձնահատկություններ. նրանց իրավունքների և պարտականությունների համաձայնեցման և իրավական կարգավորման վերաբերյալ պետությունները կարող են կնքել երկկողմ միջպետական համաձայնագրեր: Այնուամենայնիվ, միջազգային բազմակողմ պայմանագրերից բխող հիմնական սկզբունքները, օրինակ երկքաղաքացիների զինապարտության հետ կապված հիմնահարցերի կարգավորման դեպքում անհրաժեշտ է ամրագրել ՀՀ օրենսդրության մեջ։ «Քաղաքացիության մասին» ՀՀ օրենքի 13.1 հոդվածի հաամձայն՝ Հայաստանի Հանրապետության երկքաղաքացին ունի Հայաստանի Հանրապետության քաղաքացու համար նախատեսված բոլոր իրավունքները և կրում է Հայաստանի Հանրապետության քաղաքացու համար նախատեսված բոլոր պարտականություններն ու պատասխանատվությունը, բացառությամբ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով կամ օրենքով նախատեսված դեպքերի: Չնայած նման նորմի առկայությանը, ՀՀ Սահմանադրությունը և օրենսդրությունը նախատեսում են որոշակի առանձնահատկություններ՝ երկքաղաքացիություն ունեցող անձանց իրավունքների առնչությամբ:
Գրականության ցանկ
1. Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն (ընդունված 5 հուլիսի 1995թ.` 2005թ. նոյեմբերի 27-ի և 2015թ. դեկտեմբերի 6-ի փոփոխություններով),
2. «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենք, 2003թ. (փոփոխություններով և լրացումներով),
3. «Դիվանագիտական ծառայության մասին» ՀՀ օրենք, 2001թ. (փոփոխություններով և լրացումներով),
4. «ՀՀ զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենք, 2017թ.
5. «ՀՀ Քաղաքացիության մասին» ՀՀ օրենք, 1995թ. (փոփոխություններով և լրացումներով),
6. «Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենք, 2002թ. (փոփոխություններով և լրացումներով),
7. …