Հատված
Նախադպրոցական կրթության համակարգում վերջին տարիներին նկատվել են էական փոփոխություններ, որոնք ազդում են ժամանակակից ուսուցիչների և մանկապարտեզի մասնագետների աշխատանքի բնույթի վրա, անհրաժեշտ է բարձրակարգ մասնագետների, որոնք իրավասու են մանկության հոգեբանական և մանկավարժական խնդիրների լուծման: Ժամանակակից նախադպրոցական հաստատությունը նոր տիպի եզակի կրթական կազմակերպություն է: Փոխվում են սոցիալական միջավայրի պայմանները, աճում են նախադպրոցական մանկավարժի մասնագիտական գործունեության պահանջները, առաջանում են նոր մանկավարժական խնդիրներ՝ կապված բովանդակության թարմացման, ուսումնական գործընթացի կառուցման սկզբունքների, աշխատանքի մեթոդների և ձևերի փոփոխականության հետ: Այս ամենը փոխում է նախադպրոցական ուսումնական հաստատությունների մասնագետների աշխատանքի բնույթը, բերում է նանկավարժի մասնագիտության դիրքերի վերանայման, այն է`տիրապետել ժամանակակից հոգեբանական և մանկավարժական տեխնոլոգիաներին և նորարարական գաղափարներ ներդնել նախադպրոցական կրթության պրակտիկայում: Անհրաժեշտ է վերապատրաստել ուսուցիչներ, որոնք կարող են հարմարվել արագ փոփոխվող աշխարհին՝ նախադպրոցական կրթության որակը բարելավելու համար: Հաջողությունը որոշվում է նրանով, թե մանկավարժն ինքը որքանով է պատրաստ փոփոխությունների, ինչը նշանակալի ազդեցություն ունի նրա մանկավարժական գործունեության բովանդակության վրա: Այսօր ակնհայտ է դառնում, որ կրթության նպատակների իրագործումը մեծապես կախված է մանկավարժական անձնական ներուժից, ինքնագիտակցությունից և մանկավարժական գործունեության ստեղծագործական մոտեցումից, ինչը հնարավորություն է տալիս իրականացնել երեխաների հետ իրական երկխոսական զարգացման ուսուցում: Այսպիսով, նախադպրոցական տարիքի երեխաների ուսուցչի մասնագիտությունը գնալով բարդանում է`բնութագրվում է բարձր շարժունակությամբ, որը սկսվում է մանկավարժական կրթություն ստանալուց և շարունակվում է մանկավարժական ողջ կարիերայի ընթացքում:
Գրականության ցանկ
1. Մարության Ս. Ա., Դալլաքյան Ա. Մ., Նախադպրոցական մանկավարժություն Երևան, 2008:
2. Նախադպրոցական կրթական համալիր ծրագիր, Երևան, 1999:
3. Նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշիչները հաստատելու մասին, http://www.irtek.am/views/act.aspx?aid=60048:
4. Սիմոնյան Ա., Նախադպրոցականի ստեղծագործական գործունեությունը, 2010, N2:
5. Սուխոմլինսկի Վ. Ա., Ինչպե՞ս դաստիարակել իսկական մարդ, Երևան, 1980:
6. Анискевич С.В., О профподготовке педагогов в контексте модернизации специального образования // Дошкольное воспитание, 2005, № 10.
7. …