Հատված
Շուկայական տնտեսության զարգացման գործընթացում տնտեսական աճի ապահովման առումով զգալի բարձրացել է հարկերի և պետության հարկային քաղաքականության դերը: Հայաստանի Հանրապետությունում հարկային արդյունավետ քաղաքականության գերխնդիրը այնպիսի համակարգի ձևավորումն է, որի գործողության պայմաններում հնարավոր կլինի ապահովել պետական բյուջեի եկամուտների անհրաժեշտ մակարդակը և արտադրության ընդլայնված վերարտադրությունը: Ակնհայտ է, որ հարկային բեռի աստիճանական ավելացումը չի կարող ապահովել հարկային մուտքերի համապատասխան աճ: Ավելին` հանգեցնում է արտադրության զարգացման գործընթացի արգելակման, ստվերային տնտեսության ծավալների ընդարձակման: Վերը կատարված վերլուծությունը փաստում է, որ տնտեսական վերափոխումների սկզբնական ժամանակահատվածում հարկային ծանր բեռը ՀՀ-ում ուղղակիորեն խոչընդոտում էր վերարտադրության գործընթացը, դրանով իսկ բազմապատկչային արդյունքի ազդեցության ներքո ավելի կրճատելով հարկային մուտքերը կամ հարկային մուտքերի հավելաճի տեմպը: Նկատի ունենալով, որ տնտեսական աճի վրա հարկային համակարգի ազդեցությունը անմիջական է, հարկային քաղաքականությունը ՀՀ-ում պետք է կողմնորոշված լինի հարկային այնպիսի համակարգի ձևավորմանը, որը միաժամանակ ապահովի և´ տնտեսական, և´ պետական եկամուտների աճ: Քանի որ հարկվող բազան, յուրաքանչյուր տվյալ պահի համար, տրված մեծություն է և ենթակա չէ արագ ընդարձակման, սովորաբար եկամուտների ավելացման համար պետությունը հարկադրված բարձրացնում է հարկերի դրույքաչափերը (կամ սահմանափակում է գործող հարկային արտոնությունները): Իսկ դա մեծացնում է հարկային բեռը և հանգեցնում ներդրումների ու արտադրության աճի տեմպերի դանդաղեցման:
Գրականության ցանկ
1. «Երկրի բնութագիրը՝ ըստ փոքր բիզնեսի ակտի. Հայաստան», Եվրոպայի փոքր բիզնեսի ակտի իրականացման գնահատում, 2016 թ,
2. «Հայաստանում բիզնեսին խոչընդոտող հիմնական խնդիրները», ՓՄՁ իրավիճակային համապարփակ հետազոտություն մակրո և միկրո մակարդակներում, սեպտեմբեր 2015
3. «Նպաստավոր միջավայր Հայաստանում կայուն ձեռնարկությունների համար», Աշխատանքի միջազգային գրասենյակ, Ձեռնարկությունների վարչություն, Ժնև, ԱՄԿ, 2016թ,
4. Բաղդասարյան Վ., ՀՀ-ում գործող ուղղակի հարկերը, Երևան 2007
5. Գրիգորյան Կ., Հարակյին իրավունքի հիմունքները, Երևան 2007
6. Կիրակոսյան Գ., Տնտեսագիտության տեսություն, Երևան 2009թ
7. …