Հատված
Ագրեսիա բառն առաջացել է լատինական “aggredi” բառից, որը նշանակում է հարձակվել: Այն վերջերս է ներմուծվել եվրոպական լեզուներ: Մինչև 19-րդ դարը ագրեսիվ էր համարվում ակտիվ վարքի յուրաքանչյուր դրսևորում, ինչպես՝ բարյացկամ, այնպես էլ՝ թշնամական: Այնուհետև բառի իմաստը փոխվեց, դարձավ ավելի նեղ: Ագրեսիայի ներքո սկսեցին հասկանալ թշնամական վարքը շրջապատի մարդկանց հանդեպ:
Ագրեսիայի ծագման վերաբերյալ կան տարբեր մոտեցումներ, սակայն միանշանակ պատասխան տրված չէ այն հարցին` ագրեսիան բնածին է, թե` ձեռքբերովի: Ըստ Ֆրոյդի, ագրեսիան բնածին է, քանի որ անձի անգիտակցական ոլորտում տիրապետող բնազդներից մեկը մահվան բնազդն է, որը մարդուն դարձնում է ագրեսիվ, դեստրուկտիվ և ցանկություն է առաջացնում ջարդելու, սպանելու, ոչնչացնելու: Այլ տեսությունները (Ժան Ժակ Ռուսո) գտնում էին, որ ագրեսիան ձեռք է բերվում կյանքի ընթացքում` սոցիալական միջավայրի ազդեցության տակ: Ըստ նրանց, մարդը ծնվում է խաղաղ և ստեղծագործ էակ, որին հասարակությունը դարձնում է ագրեսիվ:
Գոյություն ունեն տարբեր գիտափորձեր, որոնք հաստատում են երկու մոտեցումներն էլ, ինչպես նաև եզրակացնում, որ նույնիսկ եթե ագրեսիան բնածին է, ապա այն կարելի է ճնշել, ձևափոխել:
Ըստ Ֆրոյդի, եթե ագրեսիան կուտակվում է անձի հոգեկանում, լարվածություն է առաջանում, որից չազատվելու դեպքում, մարդը հիվանդանում է հոգեկան կամ մարմնական որևէ հիվանդությամբ, այսինքն` մարդը կարիք ունի ագրեսիայից ազատվելու, լիցքաթափվելու:
Ըստ սոցիալական հոգեբանների կան ագրեսիայից ազատվելու հետևյալ ուղիները`
• Ֆիզիկական ակտիվությունը իջեցնում է ագրեսիայի մակարդկաը
• Ագրեսիայի վերբալ դրսևորումները և վնաս պատճառելը իջեցնում են ագրեսիայի մակարդակը
• Ագրեսիայից հնարավոր է ազատվել երևակայության գործընթացների միջոցով, երբ այն վեր է ածվում սոցիալապես ավելի ընդունելի ձևերի` նկարի, ստեղծագործության, խզբզոցի և այլն:
Բազմաթիվ հոգեբաններ են անդրադարձել ագրեսիայի ուսումնասիրման խնդրին, օրինակ Ֆրոյդը, Ա.Բասը, Լ.Բերկովիչը:
Գրականության ցանկ
1. Ս. Անտոնյան, Ն. Գեղամյան, Անչափահասների արդարադատությունը սոցիալական աշխատանքի համատեքստում. կեսություն և պրակտիկա, ձեռնարկ, Երևան 2013, աղբյուր՝ https: //ru.scribd.com/doc/236024563/5/Հանցագործ-վարքը-մեկնաբանող-սոցիոլոգիական-տեսությունները
2. Алфимова М.В., Трубников В.И. Психогенетика агрессивности // Вопросы психологии. — 2000. — №6. — С.112.
3. Берковиц Л. Агрессия. Причины, последствия и контроль. — СПб.: Прайм-Еврознак, 2001. — 510 с
4. Бэрон Р., Ричардсон Д. Агрессия — СПб.: Питер, 1997. — 336 с.
5. Бэрон Р., Ричардсон Д. Агрессия. — СПб: Питер, 2001. — 352 с: ил. — (Серия «Мастера психологииե),
6. Васильева Н.В. Агрессивное поведение и его соотношение с клинико-нозологическими характеристиками индивида //Актуальные вопросы клинической и социальной психиатрии /Под общей ред. О.В. Лиманкина, В.И. Крылова. — СПб.: СЗПД, 1999. — С.145-152
7. Васильева Н.В. Клинико-психологическое исследование агрессивности человека: Дисс. … канд. психол наук. — СПб., 1998. — 296 с.
8. Волошина Л.А. Генезис агрессивно-насильственных преступлений // Насилие, агрессия, жестокость. Криминально-психологическое исследование. — М., 1990.
9. Криминология / Под рея. акад. В.Н. Кудрявцева, проф. В.Е Эминова. – М., 1995. — С. 275-276.