Անձեռնամխելիության ինստիտուտի էությունը

Գին՝ 40000դրամ
Էջերի քանակ՝ 80էջ
Աշխատանքի տեսակ՝ Մագիստրոսական թեզ
Աշխատանքի ID` 4780

Բովանդակություն

Ներածություն
Գլուխ 1. Անձեռնմխելիության հասկացությունը և իրավական կարգավորման առանձնահատկությունները
1.1 Անձեռնմխելիության էությունը և հասկացությունը
1.2 Անձեռնմխելիության իրավական կարգավորման հիմնահարցերը Հայաստանի Հանրապետությունում
Գլուխ 2. Անձեռնմխելիության իրավական կարգավորման առանձնահատկությունները Հայաստանի Հանրապետության սահմանադրությամբ
2.1 Ֆիզիկական և հոգեկան անձեռնմխելիության իրավունքը
2.2 Մասնավոր և ընտանեկան կյանքի, պատվի ու բարի համբավի անձեռնմխելիության իրավունքը
2.3 Բնակարանի անձեռնմխելիության իրավունքը
2.4 Հանրապետության նախագահի և պատգամավորի անձեռնմխելիության սահմանադրաիրավական կարգավորման առանձնահատկությունները
Եզրակացություն
Օգտագործված գրականության ցանկ

Հատված

Եվրոպական դատարանի իրավակիրառ պրակտիկայի ուսումնասիրությունը վկայում է, որ ազատությունից զրկելու ամենատարածված դեպքերից է, երբ իրավապահ մարմինը, ուժի գործադրմամբ կամ առանց դրա, անձին արգելում է լքել իր գտնվելու վայրը կամ պահանջում է իր հետ գնալ մեկ այլ վայր, կամ անձը ստիպված է հետևել ոստիկանի կամքին: «Ազատությունից զրկել» են համարվում նաև անձին փողոցում մի քանի ժամով կանգնեցնելը և հեռանալն արգելելը կամ, օրինակ, ոստիկանության բաժնից դուրս գալն արգելելը, նույնիսկ եթե անձն այնտեղ է գնացել իր կամքով՝ առանց իրավապահ մարմինների կողմից ուժի գործադրման։ Եվրոպական դատարանը Շիմովոլոսն ընդդեմ Ռուսաստանի (Shimovolos v. Russia) գոր- ծով կայացրած վճռում «ազատությունից զրկել» է որակել նույնիսկ դիմումատուին ոստիկանության բաժին տեղափոխելը և այնտեղ շուրջ 45 րոպե պահելը: Ուշագրավ է այն փաստը, որ Եվրոպական դատարանը Դե Ուալդը, Ումսը և Վերսիպն ընդդեմ Բելգիայի (De Wilde, Ooms and Versyp v. Belgium) գործով կայացրած վճռում նշել է, որ ազատությունից զրկված լինելու փաստի գիտակցումն այս հարցում որոշիչ չէ։ Որոշիչ է միայն այն հանգամանքը, որ անձն այլևս չի կարող լքել իր գտնվելու վայրը։ Այս համատեքստում անհրաժեշտ է նշել, որ «գտնվելու վայրը» չի վերաբերում միայն խցին․ դա կարող է լինել ցանկացած վայր, այդ թվում նաև՝ տրանսպորտային միջոց։ Կոնվենցիայի 5-րդ հոդվածը կիրառելի է նաև այն դեպքերում, երբ օրինակ՝ ան- ձը ազատությունից զրկվել է հասարակական կարգը խախտելու համար, սակայն նրա արարքը կամ դրսևորած վարքագիծը քրեորեն պատժելի չէ։ Մեր երկրում անձի անձնական ազատության իրավունքի սահմանադրական հիմքերն ամրագրված են ՀՀ սահմանադրությամբ: Անձի անձնական ազատության իրավունքի` իբրև Սահմանադրությամբ հռչակված հիմնական իրավունքի ապահովմանն ուղղված Սահմանադրության իրավական բովանդակությունը պետք է բացահայտվի` որպես ելակետ ընդունելով միջազգային իրավական փաստաթղթերի, մասնավորապես` Կոնվենցիայի 5-րդ հոդվածի դրույթները և դրա մեկնաբանությունները Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի շրջանակներում: Ասվածն առավել հիմնավորվում է այն բանի հաշվառմամբ, որ Սահմանադրության 27-րդ հոդվածի դրույթները ոչ միայն համահունչ են Կոնվենցիայի 5-րդ հոդվածի դրույթներին, այլև, ըստ էության, գրեթե նույնությամբ կրկնում են դրանք: Այս առումով ելակետային է 2015 թվականի փոփոխություններով Սահմանադրության կարգավորումներով որդեգրված այն սկզբունքը, որով անձի հիմնական իրավունքները և ազատություններն իրենց սահմանադրական ամրագրումը և բովանդակային բացահայտումը պիտի ստանան` հիմք ընդունելով մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում միջազգային իրավաբանությունը և իրավական զարգացումները:

Գրականության ցանկ

1. Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն, 2015 թվականի դեկտեմբերի 6-ի փոփոխություններով, ՀՀՊՏ 2015.12.21/Հատուկ թողարկում:
2. Մարդու իրավունքների Եվրոպական կոնվեցիա, ՀՀՊՏ 2002.06.05/17(192) Հոդ.367:
3. Քաղաքացիական և քաղաքական իրավունքների միջազգային դաշնագիրը, ՀՀՊՏ 1997.12.25/29:
4. ՀՀ քրեական դատավարության օրենսգիրք, ՀՀՊՏ 1998.09.21/22(55):
5. Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին ՀՀ օրենք, ՀՀՊՏ 2005.08.17/52(424):
6. Դել Ռիո Պրադան ընդդեմ Իսպանիայի (Del Rio Prada v. Spain (GC)) 42750/09 գործով 21.10.2013 թ. վճիռ:
7. …

Պատվիրել/