Հատված
1950-ականներից սկսած՝ զբոսաշրջությունը դարձավ համաշխարհային տնտեսության ամենախոշոր ճյուղերից մեկը, որին բաժին է ընկնում համաշխարհային ՀՆԱ-ի 9%-ը և ավելի քան երկու հարյուր միլիոն աշխատատեղ: Տարիների ընթացքում միջազգային զբոսաշրջային ժամանումների մեծ աճ է գրանցվել, և այդ ցուցանիշը 2012թ.-ին արդեն իսկ հասել էր 1.035 միլիոնի: Վերջին տասը տարիներին այս աճը հատկապես գրանցվել է զարգացող տնտեսություններում, որտեղ այն հասել է տարեկան 5.6% միջին ցուցանիշին՝ համեմատած զարգացած երկրների 1.8% ցուցանիշի հետ: ՄԱԿ-ի ԶՀԿ-ն կանխատեսում է, որ համաշխարհային զբոսաշրջության աճի միտումները կպահպանվեն, և ժամանումների թիվը 2030թ.-ին կհասնի 1.8 միլիարդի: Զբոսաշրջությանը բաժին է ընկնում ծառայություների արտահանման մեծ մասը (ամբողջ աշխարհում 29%, իսկ պակաս զարգացած երկրներում՝ 56%): 2012թ. զարգացող շուկայում և զարգացող երկրներում միջազգային զբոսաշրջիկները ծախսել են 386 միլիարդ ԱՄՆ դոլար, որը հինգ անգամ գերազանցում է այդ երկրների զարգացմանը նպաստող պետական աջակցության մակարդակը: Միևնույն ժամանակ աշխարհում շրջանառվում են կայուն զբոսաշրջության բազմաթիվ սահմանումներ՝ կախված հեղինակի հետաքրքրությունից, դիրքից և փորձից, որոնք վերաբերում են երեք հիմնական ասպեկտների՝ տնտեսություն, շրջակա միջավայր և սոցիալական խնդիրներ: Ավանդական զբոսաշրջության զարգացման համեմատ՝ կայուն զբոսաշրջությունը նոր մոտեցում է: Տարանջատելով այն զանգվածային զբոսաշրջությունից՝ հետագայում հայտնվեցին նոր մեկնաբանություններ, որոնք կայուն զբոսաշրջությունը բնութագրում էին որպես շրջակա միջավայրի պահպանությանը միտված առավել բարենպաստ և անվտանգ զբոսաշըրջություն: «Մեղմ» կամ «կանաչ» զբոսաշրջություն հասկացություններն առաջին անգամ ներմուծվեցին գերմանացի Ֆրեդ Բոումգարթերի կողմից՝ 1977 թ.-ին, որոնցից էլ հենց ծագեց կայուն զբոսաշրջությունը, որը որպես տերմին առաջին անգամ օգտագործվեց 1980-ականների վերջին: Կայուն զբոսաշրջությունն այդ ժամանակ լուրջ թեմա չէր, և հաճախ միայն մակերեսորեն էին դրան անդրադառնում: Միայն 1990-ականների կեսերին կայուն զբոսաշրջությունը ճանաչվեց և ընդունվեց այնպիսի կազմակերպությունների կողմից, ինչպիսիք են ՄԱԿ ՇՄԾ-ը և ՄԱԿ ԶՀԿ-ն:
Գրականության ցանկ
1. Կայուն զբոսաշրջության կառավարում. միջազգային բակալավրական և մագիստրոսական ծրագրերի համար նոր մոդուլների մշակում, Tempus, Երևան 2014
2. Йоханнесбургская декларация по устойчивому развитию
3. Принята на Всемирной встрече на высшем уровне по устойчивому развитию (Йоханнесбург, Южная Африка, 26 августа — 4 сентября 2002 года), https://www.un.org/ru/documents/decl_conv/declarations/decl_wssd.shtml, 10.12.2020
4. Barna C., Ecotourism for sustainable development, https://core.ac.uk/download/pdf/6249838.pdf, 11.12.2020
5. Թովմասյան Գ., Զբոսաշրջության ազդեցությունը դրակա՞ն է, թե՞ բացասական. Կայուն զբոսաշրջության անհրաժեշտությունը, Ամբերդ հետազոտական կենտրոն, դեկտեմբեր 2018, https://asue.am/amberd/publication/analytics/impact-of-tourism-is-positive-or-negative-the-need-for-sustainable-tourism, 10.12.2020
6. United Nations Conference on Environment & Development Rio de Janerio, Brazil, 3 to 14 June 1992 AGENDA 21, https://sustainabledevelopment.un.org/content/documents/Agenda21.pdf, 10.12.2020
7. …