Կապիտալի շուկայի զարգացման հեռանկարները ՀՀ-ում

Գին՝ 42500դրամ
Էջերի քանակ՝ 85էջ
Աշխատանքի տեսակ՝ Մագիստրոսական թեզ
Աշխատանքի ID` 4786

Բովանդակություն

Ներածություն
Գլուխ 1. Կապիտալի շուկան ֆինանսական շուկայի համակարգում
1.1 Կապիտալի շուկայի էությունը և կառուցվածքը
1.2 Կապիտալի շուկայի մասնակիցները և ենթակառուցվածքը
1.3 Կապիտալի շուկայում շրջանառվող ֆինանսական գործիքները
Գլուխ 2. Կապիտալի շուկայի կարգավորման և կայացման իրավական հիմքերը ՀՀ-ում
2.1 Կապիտալի շուկայի կարգավորման իրավական հիմքերը ՀՀ-ում
2.2 ՀՀ կապիտալի շուկայի կայացման և զարգացման առանձնահատկությունները ՀՀ-ում
Գլուխ 3. Կապիտալի շուկայի ձևավորման, կայացման և զարգացման հիմնահարցերը ՀՀ-ում
3.1 Կապիտալի շուկայում շրջանառվող գործիքները և դրանց գործողության առանձնահատկությունները ՀՀ-ում
3.2 Կապիտալի շուկայում առկա հիմնահարցերը և զարգացման առանձնահատկությունները
Եզրակացություններ և առաջարկություններ
Օգտագործված գրականության ցանկ

Հատված

Համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամը չնայած արդեն տնտեսական պատմություն է դարձել, սակայն ՀՀ կապիտալի շուկայում զգալի դրական տեղաշարժեր չեն նկատվում: Ճգնաժամին հաջորդած բացասական սպասումները և տնտեսական զարգացման անորոշությունները սահմնափակող ազդեցություն են թողնում ՀՀ կապիտալի շուկայի զարգացման վրա: Բացակայում են նոր ներդրումային գաղափարները և դրական ազդակները, իսկ տնտեսության նախաճգնաժամային ցուցանիշներին հասնելու տեմպերը զգալիորեն դանդաղում են: Այդուհանդերձ ուսումնասիրությունները վկայում են, որ ՀՀ կապիտալի շուկայում որոշակի քայլեր կատարվում են: Մասնավորապես. ա) Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայի (ՀԿԴ) կողմից ներդրվեց դեպոզիտար նոր մոդել, որի արդյունքում մոտ մեկ տասնյակ բանկեր ու ներդրումային ընկերություններ դարձան հաշվի օպերատորներ՝ արդյունքում արժեթղթերի հաշվառման և հաշվարկային միասնական համակարգի ծառայություններն ավելի հասանելի դարձան ՀՀ ներդրումային հանրության համար, բ) 2013թ. սեպտեմբերին ՀՀ անունից թողարկվեցին ու տեղաբաշխվեցին 700 մլն դոլլար ծավալով եվրոպարտատոմսեր՝ յոթ տարի մարման ժամկետով և 6% տարեկան անվանական եկամտաբերությամբ, գ) ՀԿԴ-ն ներդրողների արժեթղթերի հաշիվ բացեց «Քլիրսթրիմ» միջազգային դեպոզիտարիայում, որի շնորհիվ միջազգային արժեթղթերը, այդ թվում՝ ՀՀ եվրոպարտատոմսերը հասանելի դարձան նաև ՀԿԴ կողմից սպասարկվող տեղական ներդրողներին, դ) 2014թ. սկզբին եվրոպարտատոմսերը թույլատրվեցին նաև «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» ֆոնդային բորսայի (այսուհետև` բորսա) կողմից կազակերպվող պետական պարտատոմսերի բորսայական առեւտրին: ՀՀ արժեթղթերի շուկայի ձեռքբերումներից մեկն էլ 2013թ. վերջին Միջազգային տնտեսական ընկերակցության և 2014թ. սկզբին Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) կողմից ՀՀ դրամով արտահայտված պարտատոմսերի թողարկումն էր` յուրաքանչյուրը 2 մլրդ ՀՀ դրամ ծավալով: Այս թողարկումները հատկապես դրական են այն առումով, որ արդյունքում ՀՀ-ում ի հայտ եկան և ներկայումս էլ շրջանառության մեջ են գտնվում AAA (triple A) վարկանիշով արժեթղթեր:

Գրականության ցանկ

1. ՀՀ օրենքը «Վարկային կազմակերպությունների մասին» (ընդունված ՀՀ Ազգային ժողովի կողմից 2002թ.):
2. ՀՀ օրենքը «Վարկային կազմակերպությունների մասին» (ընդունված ՀՀ Ազ•ային ժողովի կողմից 29.05.2002թ.):
3. «Ֆինանսական կարգավորման և վերահսկողության միավորված համակարգի ներդրման մասին» ՀՀ օրենքը (ընդունված 08.12.2005թ.):
4. «Ձեռնարկության արդյունավետ կառավարում» գործարար խաղի մեթոդիկա, տ. դ. ընդհանուր խմբագրությամբ, Երևան, «Տնտեսագետ» 2001թ.:
5. «Մենեջմենթ» (Յու. Սուվարյանի ընդհ. խմբա•րությամբ): Երևան, «Տնտեսագետ», 2002թ.:
6. Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիա ԲԲԸ-ի կանոնադրություն:
7. …

Պատվիրել/