Հատված
Կրթական ոլորտի անընդհատ բարեփոխումները և ուսուցման նորանոր մեթոդների ի հայտ գալը նպաստում է սովորողների համար ավելի մատչելի և բովանդակալից կրթության ապահովմանը՝ դասավանդման հետաքրքրաշարժ մեթոդների կիրառմամբ։
Մաթեմատիկայի դասավանդման ուսումնասիրության ընթացքում մեթոդների կիրառումը ճիշտ իրականացվում է այն մանկավարժների կողմից, որոնք գիտեն, ծրագրային նյութերի, դասագրքերի, ուսումնական ձեռնարկների բովանդակությունը, որոնք կարողեն համատեղել դասավանդումը մաթեմատիկայի, դաստիարակության և զարգացման խնդիրներով:
Մաթեմատիկայի ուսուցման մեթոդիկայի վերաբերյալ բոլոր աշխատանքները կապվում և համակարգվում են մանկավարժության, հոգեբանության, մաթեմատիկայի պատմության և մաթեմատիկայի տեսական դասընթացների հիմնական և առնչվող դասընթացների հետ:
«Մասերի» մասին ճիշտ պատկերացում կազմելու համար անհրաժեշտ է օգտագործել տարբեր տեսողական գործիքներ: Ավելի հարմար և օգտավետ են երկրաչափական պատկերները`թղթից պատրաստված` ուղղանկյան, շրջանագծի, եռանկյան, հատվածի և այլն:
Մասերի և հետագայում կոտորակներիի ճիշտ գաղափարը կձևավորվի այն ժամանակ, երբ սովորողը ստանա, օրինակ, շրջանի, քառակուսու կեսը, քառորդ հատվածը և այլն:
Մասը գրվում է երկու թվով: Քառակուսւ մեկ երկրորդ նշվում է՝ 1/2: Թիվ 2-ը ցույց է տալիս, որ քառակուսին բաժանված է երկու հավասար մասերի, իսկ թիվ 1-ը ցույց է տալիս, որ վերցրած է այդպիսի մի մասը:
Նմանապես, ստացվում են 1/4, 1/6, 1/12: Մի շարք թվերի մասերի որոշումը կամ ըստ մասերի թվերի որոշելու խնդիրները նպաստում են մասերի և կոտորակների վերաբերյալ գաղափարների ձևավորմանը: Հետևաբար, թվի մասի և թվերի ըստ մասնաբաժինների որոշելու խնդիրները լուծվում են տեսողականորեն:
Գրականության ցանկ
1. Իսկանդարյան Ս.Ա. Թվաμանական գործողությունների ուսուցման մեթոդիկան տարրական դասարաններում: Ուսումնամեթոդական ձեռնարկ.-Եր., 2004:
2. Իսկանդարյան Ս. Իսկանդարյան Սվ. Տարրական դասարաններում տեքստային խնդիրների ուսուցումը: Ուսումնամեթոդական ձեռնարկ. Եր., Զանգակ-97, 2008:
3. Հ. Հարությունյան. Տարրական դպրոցի մաթեմատիկա դասընթացի տեսական հիմունքներ (էլեկտրոնային տարբերակ):
4. Տարրական դպրոցում մաթեմատիկայի ուսուցման մեթոդիկա» դասընթացի ծրագիր, Մանկավարժություն և մեթոդիկա (տարրական կրթություն) մասնագիտության (051100-62), Երևան 2010
5. Հանրակրթության պետական չափորոշիչ (փոփոխված 04.07.2012թ)
6. ՀՀ ԿԳՆ, Կ ԱԻ, ՀՊՄՀ մաթեմատիկական կրթություն 4-րդ միջազգային գիտաժողով,, /նյութերի ժողովածու/, 2016թ
7. Բ. Նահապետյան, Ա. Աբրահամյան, Մաթեմատիկա 5-րդ դասարան, Մակմիլան-Արմենիա, 2006
8. Ս. Մկրտչյան, Ս. Իսկանդարյան, Ա. Աբրահամյան, Ռ. Սարգսյան, Մաթեմատիկա 4-րդ դասարան, Զանգակ, 2013