Հատված
Այսինքն մեղադրանքը փոփոխվում է խստացման առումով, եթե մեղադրանքի փոփոխման արդյունքում կիրառվում է քրեական օրենսգրքի այլ հոդված կամ հոդվածի մաս կամ կետ, որի սանկցիան նախատեսում է ավելի խիստ պատիժ կամ ավելի բարձր պատժաչափ, սկզբնական մեղադրանքի հետ համեմատ նախատեսում է լրացուցիչ պատիժ, կամ որպես այլընտրանք չի նախատեսում պատժի ավելի մեղմ տեսակներ, կամ երբ ներառվում է արարքը որակյալ դարձնող ծանրացնող հանգամանք, կամ մեծացվում է հանցագործությամբ պատճառված վնասը: Մեղադրանքը կարող է համարվել խստացման առումով փոփոխված, եթե փոխվում է հանցակցության ձևը, օրինակ՝ անձը, ով մեղադրվում էր սպանության կատարմանը օժանդակելու մեջ, մեղադրանքի փոփոխման արդյունքում մեղադրվում է սպանությունը կազմակերպելու մեջ կամ համակցության ձևը փոխվում է ավելի բարդ ձևի, եթե վերջինս հանցակազմի հատկանիշների տեսանկյունից ունի քրեաիրավական նշանակություն: Մեղադրանքը փոփոխվում է խստացման առումով, երբ դրա արդյունքում մեղադրանքի իրավական գնահատականը չավարտված հանցագործությունից վերածվում է ավարտված հանցագործության, իսկ հանցագործության նախապատրաստությունը՝ հանցափորձի կամ մեղքի ձևը անզգուշությունից փոխվում է դիտավորության: Մեղադրանքը որակվում է խստացման առումով փոփոխված նաև այն դեպքերում, երբ դրա մեջ ներառվում են անձին վերագրվող հանցավոր գործունեության նոր դրվագներ, կամ երբ մեղադրանքի փոփոխման արդյունքում հանցագործությունը որակվում է որպես վտանգավոր կամ առանձնապես վտանգավոր ռեցիդիվ:
Գրականության ցանկ
1. ՀՀ Սահմանադրություն, 2015թ. խմբագրությամբ,
2. ՀՀ քրեական դատավարության օրենսգիրք, 1998թ.
3. Фаткулин Ф.Н., Обвинение и защита по уголовным делам: учеб. пособие – Казань: Издательство Казанского университета, 1976. с. 6
4. Жогин Н. В, Фаткуллин Ф. Н., Предварительное следствие в советском уголовном процессе, М., Юрид. лит., 1965, с. 189.
5. Карев Д.С., Сущность и задачи советского уголовного процесса. Советский уголовный процесс. М., 1968, с.24
6. Перлов И.Д. Судебное следствие в советском уголовном процессе, М., 1955, с. 16.
7. …