Հատված
Դիտարկելով ՀՀ առևտրային բանկերի ակտիվների և պարտավորությունների շարժի դինամիկան` հանգում ենք եզրակացության, որ առավել լավ ցուցանիշներ են գրանցվել այն բանկերում, որտեղ մեծ են միջազգային ֆինանսական կազմակերպությունների փայամասնությունները: Այսպես, օրինակ, Արարատ բանկը ՎԶԵԲ-ին իր բաժնետոմսերի 25%-ը վաճառելուց հետո իր ակտիվներն ու պարտավորությունները ավելացրել է 1.4 անգամ: Հայէկոնոմբանկում ևս ՎԶԵԲ-ին բաժնետոմսերի 25%-ը վաճառելուց հետո ակտիվներն ու պարտավորությունները ավելացել են 1.1 անգամ: Իսկ աճի ամենաբարձր տեմպերը գրանցվել են Պրոկրեդիտբանկում, որտեղ ակտիվներն աճել են 2.5 անգամ, իսկ պարտավորությունները` 13.05 անգամ: Դատելով այս ամենից` կարող ենք փաստել, որ ՀՀ-ում առևտրային բանկերի համագործակցությունը միջազգային ֆինանսական կազմակերպությունների հետ բարձրացնում է տվյալ առևտրային բանկերի ֆինանսական ցուցանիշները, ամրապնդում նրանց դիրքերը ՀՀ բանկային համակարգում, ինչպես նաև ապահովում է վարկային պորտֆելի դիվերսիֆիկացիա: Վերջին տարիներին Հայաստանի Հանրապետության առևտրային բանկերը միջազգային ֆինանսական կազմակերպություններից ստացել են բազմաթիվ վարկեր, որոնք ուղղվել են տնտեսության տարբեր ոլորտներ` գյուղատնտեսություն, շինարարություն, արդյունաբերություն, ֆինանսական հատված և այլն: Ընդ որում՝ վարկերի հիմնական մասը բաժին է ընկնում այն բանկերին, որտեղ մեծ է միջազգային ֆինանսական կազմակերպությունների փայամասնակցության չափը, հետևաբար՝ նաև վստահության մակարդակը:
Գրականության ցանկ
1. Ա. Հովակիմյան, Միջազգային տնտեսական հարաբերություններ, Երևան 2007թ.,
2. Գ. Կիրակոսյան, Տնտեսագիտության տեսություն, Երևան 2009թ.,
3. Թ. Թորոսյան, Միջազգային տնտեսագիտություն. առևտուր և ֆինանսներ, Երևան 2005թ.,
4. Авдокушин Е.Ф. Международные экономические отношения. Учебник. М.: Юристъ, 2001,368с.
5. Андрианов В.Д. Россия в мировой экономике. Учебное пособие. — М., Финансы и статистика, 2002,410с.
6. Бригхэм Ю., Хьюстон Дж. Финансовый менеджмент. Экспресс-курс. – СПб.: Питер, 2007.- С.63
7. …