Պետական բյուջեի պակասուրդը և դրա ֆինանսավորման հիմնախնդիրները ՀՀ-ում

Գին՝ 11000դրամ
Էջերի քանակ՝ 22էջ
Աշխատանքի տեսակ՝ Մագիստրոսական թեզ
Աշխատանքի ID` 4797

Բովանդակություն

Գլուխ 3․ Պետական բյուջեի պակասուրդը և դրա ֆինանսավորման հիմնախնդիրներն ու այլընտրանքային հնարավորությունները ՀՀ-ում
3.1 Պետական բյուջեի պակասուրդը՝ որպես պետական կարգավորման անհրաժեշտ գործիք
3.2 Բյուջեի պակասուրդի ֆինանսավորման հիմնախնդիրներն ու նախադրյալները ՀՀ-ում

Հատված

Պետական բյուջեի պակասուրդը վերացնելու կամ կրճատելու, ինչ¬պես նաև ամբողջությամբ ծածկելու նպատակով պետությունը փնտրում է վարկային ռեսուրսներ, ինչպես նաև բաց է թողնում պարտատոմսեր, որոնց հանրագումարով ձևավորվում է պետական պարտքը: Իրականում պետական պարտքը նախորդ տարիների բյուջեի պակասուրդի և տվյալ տարվա սպասվելիք պակասուրդի հանրագումարն է£ Դա նշանակում է, որ բյուջեի պակասուրդն ավելացնում է պետական պարտքի չափը՝ պակասուրդի չափին համապատասխան£ Պարտքի խելամիտ կառավարումը կարևոր դեր է խաղում պետական հատվածի ֆինանսների կառավարման գործընթացում: Մակրոտնտեսական իմաստով զրոյական հաշվեմնացորդով բյուջե ունենալը ոչ հեռանկարային է: Ի՞նչ ասել է զրոյական հաշվեմնացորդով բյուջե: Դա այն բյուջեն է, երբ ծախսերն ամբողջությամբ որոշվում են ստացված եկամուտներով: Սակայն եթե տնտեսությունը զարգանում է, ապա այն պետք է ավելի մեծ ու ծավալային խնդիրներ լուծի, բայց դրա համար միջոցները չեն բավարարի: Նման դեպքերում առաջ է գալիս բյուջետային անհավասարություն, երբ ծախսերը գերազանցում են եկամուտները (բյուջեի պակասուրդ), կամ երբ եկամուտները գերազանցում են ծախսերը (բյուջեի ավելցուկ): Ի դեպ` այդպիսի անհավասարությունը բազմաթիվ երկրներում ձևավորվում է հօգուտ ծախսերի գերազանցման եկամուտներին, այսինքն` բյուջետային պակասուրդի աճը բավականին տարածված, դեռ ավելին, նույնիսկ օրինաչափ երևույթ է: Պատճառները բազմաթիվ են. արտադրության անկում, փողի արժեզրկում, չարդարացված ծախսերի կատարում, խոշորածավալ ստվերային կապիտալի պտույտ, չկանխատեսված ծախսեր և այլն: Սակայն գործնականում կարևոր նշանակություն են ձեռք բերում պետության դերի բարձրացումը կյանքի տարբեր ոլորտներում, տնտեսական, սոցիալական գործառույթների ընդլայնումը, ռազմական ծախսերի մեծացումը և այլն: Բյուջեի պակասուրդը, անկասկած, վերաբերում է, այսպես կոչված` «նեգատիվ տնտեսական կատեգորիաներին»` սղաճին, ճգնաժամին, գործազրկությանը, որոնք սակայն տնտեսական համակարգի անբաժանելի տարրեր են և գործում են շուկայական հարաբերությունների բազայի վրա:

Գրականության ցանկ

1 D. Dodhia, The Emerging Debt Problems of Small States, Economic Affairs Division of Commonwealth Secretariat London, 2008.
2 ՀՀ 2017-2019 պետական միջնաժամկետ ծախսերի ծրագիր
3 «Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի hավելվածներ, http://www.minfin.am/hy/page/petakan_byuje_2020t_nakhagits_
4 https://www.gov.am/files/docs/3502.pdf
5 http://www.scws.am/am/priority-projects/Medium-term-expenditure-framework
6 Ավետիսյան, Հ., Գրիգորյան, Վ., Դալլաքյան, Ա., Սարգսյան, Հ., «Ընթացիկ հաշվի կայունության գնահատման մոտեցումները Հայաստանում», աշխատանքային փաստաթուղթ 08/12-01, ՀՀ Կենտրոնական բանկ, Երևան, 2012թ., էջ 28, 81-82:
7 …

Պատվիրել/