Հատված
Գործարարական գործունեության ֆինանսավորման բնագավառում կարևոր նշանակություն ունի դրամական պահանջի զիցման դիմաց ֆինանսավորման (ֆակտորինգի) պայմանագիրը: Ֆակտորինգը ֆինանսավարկային հարաբերությունների համալիր է, երբ տնտեսվարող սուբյեկտները ֆինանսավարկային կազմակերպությունից (ֆակտորից, ֆինանսական գործակալից) ստանում է դրամական միջոցներ՝ գույքի փոխանցման, աշխատանքների կատարման կամ ծառայությունների մատուցման պայմանագրից բխող դրամական պահանջը վերջինիս զիջելու դիմաց: Այլ կերպ ասած, ֆակտորիգը մեկ անձի կողմից մեկ այլ անձի վարկավորման եղանակ է: Ընդ որում, նման ծառայության դիմաց վճարումն իրականացվում է իրավահաջորդության (երրորդ անձի հանդեպ պահանջի իրավունքը զիջելու կամ «գնելու») ձևով: Իրավաբանական առումով ֆակտորինգը համանուն պայմանագրի հիման վրա ծագած իրավահարաբերությունների ամբողջությունն է: Չնայած ֆակտորինգը լայնորեն կիրառվում է զարգացած երկրների գույքային շրջանառության մեջ, ֆակտորինգի հարաբերությունները կարգավորող հատուկ իրավական նորմեր այդ երկրների մեծամասնության օրենսդրության մեջ չկան, ֆակտորինգի հարաբերությունները կարգավորվում են ցեսիայի (պահանջի զիջման) մասին պարտավորական իրավունքի ընդհանուր նորմերով: Այդ առումով կարելի է ասել, որ ՀՀ քաղաքացիական օրենսդրությունը արտացոլում է ժամանակակից առաջավոր փորձը: Դրամական պահանջի զիջման դիմաց ֆինանսավորման պայմանագրով մի կողմը (ֆինանսական գործակալը` ֆակտորը) մյուս կողմին (հաճախորդին) հանձնում կամ պարտավորվում է հանձնել դրամական միջոցներ` ի հաշիվ հաճախորդի (վարկատուի)` երրորդ անձից (պարտապանից) ունեցած դրամական պահանջի, որը բխում է հաճախորդի կողմից` երրորդ անձին ապրանքներ տրամադրելուց, նրա համար աշխատանքներ կատարելուց կամ ծառայություններ մատուցելուց, իսկ հաճախորդը ֆինանսական գործակալին զիջում է կամ պարտավորվում է զիջել այդ դրամական պահանջը:
Գրականության ցանկ
1. Հայաստանի Հանրապետության սահմանադրություն, վերջին փոփոխությունները կատարվել են՝ 06.12.2015, ՀՀՊՏ 2015.12.21/Հատուկ թողարկում Հոդ. 1118:
2. ՀՀ Քաղաքացիական օրենսգիրք, ընդունվել է 1998 թվականի մայիսի 5-ին, ՀՀՊՏ 2005.12.05/ Հատուկ թողարկում:
3. Բանկերի և բանկային գործունեության մասին ՀՀ օրենք, ընդունվել է 1996 թվականի հունիսի 30-ին, ՀՕ-68:
4. Բնակարանային հիփոթեքային կրեդիտավորման մասին ՀՀ օրենք, ընդունվել է 2017 թվականի հոկտեմբերի 25-ին, ՀՕ-182-Ն:
5. Վարկային կազմակերպությունների մասին ՀՀ օրենք, ընդունվել է 2002 թվականի մայիսի 29-ին, ՀՕ-359-Ն:
6. Սպառողական կրեդիտավորման մասին օրենք, ՀՕ-122-Ն:
7. …