Հատված
Կազմակերպությունը մեկ միասնական սոցիոտեխնիկական համակարգ է: Հետևապես, վերջինիս արդյունավետ կառավարման համար խիստ կարևոր է բացահայտել նրա բոլոր բաղադրամասերի փոխազդեցության առանձնահատ-կությունները: Կազմակերպության՝ որպես սոցիոտեխնիկական համակարգի հիմնական բաղադրամասերն են՝ նպատակները, կառուցվածքը, խնդիրները, տեխնոլոգիան, մարդկային ռեսուրսները:
Կազմակերպության վրա ազդող արտաքին միջավայրի գործոնները փոխկապակցված են, և մի գործոնի էական փոփոխությունը առաջ է բերում մյուսների քանակական և որակական բնութագրիչների համապատասխան փոփոխու-թյանը: Ուստի ձեռնարկության ղեկավարությունը արտաքին միջավայրի գործոնների ուսումնասիրությունը, հնարավոր կանխատեսումներն ու վերլուծությունը պետք է իրականացնի համակարգված մոտեցմամբ:
Սպառնալիքները արտաքին միջավայրի այն բացասական միտումներն են և իրադարձությունները, որոնք կազմակերպության համապատասխան հակազդեցության բացակայության դեպքում կարող են բերել վաճառքի աճի ծավալի և շահույթի էական նվազեցմանը:
«Հայբիզնեսբանկ» Փակ բաժնետիրական ընկերությունը ստեղծվել է Բանկի հիմնադիրների (բաժնետերերի) ընդհանուր ժողովի որոշմամբ` համաձայն 14 դեկտեմբերի 1994թ. կնքված հիմնադիր պայմանագրի, և հանդես է գալիս որպես «Հայինվեստբանկ» փակ բաժնետիրական ընկերության իրավահաջորդ, որը իր հերթին հանդիսացել է «Արմինվեստբանկ» փայատիրական բանկի (ստեղծվել է փայատերերի ժողովի թիվ 1 արձանագրությամբ` 1991թ. սեպտեմբերի 10-ի որոշմամբ) իրավահաջորդ ՀՀ բանկային համակարգի շրջանակներում:
Հայբիզնեսբանկը միշտ դիտում է նորամուծությունները որպես զարգացման շարժիչ ուժ: Նորարարությունն ի սկզբանե ընկած է Բանկի առաքելության հիմքում: Այս առումով առաջադեմ տեխնոլոգիաների կիրառումը Բանկի համար էլ ավելի արդիական է դարձել, հատկապես եթե հաշվի առնենք օրեցօր թեժացող մրցակցությունը և գլոբալացումը:
Կազմակերպության ներքին միջավայրը հանդիսանում է նրա կենսունակության աղբյուրը: Այն իր մեջ ներառում է այն ներուժը, որը հնարավորություն է տալիս կազմակերպությանը գործունեություն ծավալել, և, հետևապես, գոյություն ունենալ և գոյատևել որոշակի ժամանակահատվածում: Բայց ներքին միջավայրը կարող է նաև լինել կազմակերպության խնդիրների և նույնիսկ ոչնչացման աղբյուրն այն դեպքում, եթե այն չի ապահովում կազմակերպության անհրաժեշտ գործունեությունը
Գրականության ցանկ
1. Յու. Սուվարյան, Մենեջմենթի դասագիրք, Երևան 2009թ
2. «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ — ի տարեկան հաշվետվություն, 2013թ
3. Мескон М., Альберт М., Хедоури Ф. Основы менеджмента. М., Дело, 1992,
4. Дафт Ричард Л. Менеджмент. СПб., Изд-во Питер, 2000,
5. Виханский, О.С, Наумов, А. И. Менеджмент: Учебник, 3-е изд. М.: Гардарика, 1998,
6. Лукин, В.П., Дудник, Т.А. Экономика предприятия [Текст]:Курс лекций — Орел ГТУ, 2000.
7. …