Հատված
Երկրի տնտեսության զարգացման գործում կարևորվում է կարգավորող մարմնի կողմից ֆինանսական ոլորտում իրականացվող քաղաքականությունը, որը, խթանում է նաև շուկայական ինստիտուտների ձևավորումը և ապահովում է դրանց գործունեության արդյունավետությունը: Ֆինանսական հատվածի կայունությունը մեծապես կախված է բանկային համակարգի կայունությունից, որի գրավականն է արդյունավետ կերպով ներդրած ներքին հսկողության համակարգը:
Մինչև վերջերս շատ մարդկանց համար, ովքեր չէին տիրապետում ղեկավարման ոլորտի մասնագիտական գիտելիքների, վերահսկողությունը նույնականացվում էր նախ և առաջ նրա այն ձևերի և տեսակների հետ, որոնք լայնորեն կիրառվում էին մեր հասարակության ղեկավարման ադմինիստրատիվ համակարգի ժամանակներում: Այդ ժամանակ մարդկանց մի մեծ բանակ անցկացնում էր բազմաթիվ ստուգումներ և աուդիտներ, իրականացնում էր վերահսկողությունը տարբեր ծրագրերի իրագործման վրա:
…Կազմակերպական կառույցը սահմանում է ղեկավարման հիերարխիան: Բանկերը, ինչպես նաև մյուս կազմակերպությունները, ունեն կառավարման հստակ հիերարխիկ կառուցվածք, որը կարելի է պատկերացնել հիերարխիկ բուրգերի տեսքով: Բուրգի ամենաներքևում գտնվում է շարքային աշխատակիցների մակարդակը: Նարնց վրա հիմվում են մենեջերները, որոնց պայմանականորեն կարելի է բաժանել երեք մակարդակների` ցածր մակարդակի մենեջերներ, միջին մակարդակի մենեջերներ և բարձրագույն մենեջերներ: Բուրգը ավարտվում է բանկի կառավարման մարմինների կողմից. կառավարման միանձնյա գործադիրը, կառավարման կոլեգիալ մարմինը, վերջապես, բանկի սեփականատերերի ներկայացուցիչները մարմինը:
Ներքին հuկողության համակարգը բանկի ներքին կազմակերպական կառուցվածքի, գործարար գործընթացների, հաշվետվողականության ու միջոցառումների համալիր է, որը կոչված է պահպանելու բանկի ակտիվները, ապահովելու հաշվապահական հաշվառման և ֆինանuական հաշվետվությունների արժանահավատությունը, բարձրացնելու իրականացվող գործառնությունների արդյունավետությունը, ապահովելու բանկի գործունեության համապատաuխանությունը գործող oրենuդրությանը և բանկի ներքին իրավական ակտերին
Գրականության ցանկ
1. ՀՀ Կենտրոնական Բանկի «Բանկերի ներքին հսկողության իրականացման նվազագույն պայմանները» Կանոնակարգ 4 (Հաստատված է ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 2013 թվականի ապրիլի 16-ի թիվ 102-Ն որոշմամբ)
բ/ մասնագիտական գրականություն
2. Ասատրյան Բ. «Բանկային գործ».- Եր.: «Սարվարդ Հրատ», 2004թ.
3. Յարմալոյան Լ.Յու. Ներքին հսկողության համակարգի կատարելագործման ուղիները Հայաստանի Հանրապետության բանկային համակարգում //Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի տեղեկագիր. Երևան, 2010, N5.
4. Յարմալոյան Լ.Յու. Բանկային համակարգի կառավարման խնդիրները համաշխարհային ճգնաժամի պայմաններում //Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի տեղեկագիր. Երևան, 2012, N 4.
5. Յարմալոյան Լ.Յու. Բազելյան կոմիտեի դերը և նշանակությունը բանկային համակարգի կայունության ամրապնդման գործում: ԲԱԶԵԼ III ներդնումը Հայաստանի Հանրապետությունում որպես ներքին հսկողության համակարգի կատարելագործման անհրաժեշտ գործընթաց //Ագրոգիտություն. Երևան 2012, N 11-12 (651-652)
6. Յարմալոյան Լ.Յու. ՀՀ բանկային համակարգի կառավարման արդյունավետության բարձրացմանն ուղղված վերահսկողական ժամանակակից մեթոդների ներդրումը //Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի տեղեկագիր, Երևան, 2012, N 5
7. …