Հատված
Ընդհանուր առմամբ, բանկային արտադրանքի մշակման ռազմավարության ու պլանավորման օբյեկտը բարդ, բազմագործոն սոցիալ-տնտեսական երևույթներն են, որին սովորաբար նախորդում են այդ երևույթների փոփոխության կանխատեսումը, ինչն իրագործվում է որոշակի մեթոդներով և դրանք պայմանավորող գործոնների ազդեցության բազմակողմանի հաշվառումով: Վերջինս բովանդակում է բանկային գործառույթների ծավալի և տեսակների ընտրությունից մինչև մրցակցային պայքարի միջոցով իրացման շուկաների նվաճմանն ուղղված առավելագույն շահույթ ապահովող բանկային գործունեություն և ենթադրում է համապատասխան մարտավարություն:
Բանկային մարքեթինգային ռազմավարությունը մշակելիս էական դեր է տրվում նպատակային շուկաների ընտրությանը: Ընդհանուր առմամբ գոյություն ունի նպատակային շուկաների ընտրության երկու տեսակի ռազմավարություն: Բանկը կարող է կարող է ընտրել որոշակի տեսակի բանկային արտադրանք` բանկային ծառայության մատուցում, և ունենալով տեղեկատվություն սպառողների վերաբերյալ, կարող է գնահատել, թե տվյալ պահին ով կարիք ունի նման ծառայության: Երկրորդ ճանապարհը` խաչաձև վաճառքի մեթոդն է, երբ որևէ բանկային գործառնությունների ավարտին բանկը հաճախորդին առաջարկում է լրացուցիչ կամ նոր ծառայություններ: Տվյալ մեթոդով առաջնորդվելիս, բանկը կարողանում է գնահատել նաև, թե տվյալ սպառողն էլ ինչպիսի նպատակային շուկաներին է նաև պատկանում:
ՀՀ առևտրային բանկերը առավել հակված են նշելու արտաքին միջավայրից բխող սպառնալիքները, որոնց դիմակայելու որոշ միջացառումներ են իհարկե առաջարկվում են, սակայն դրանք որպես հնարավորություն օգտագործելու տարբերակներ գրեթե ոչ մի բանկ չի քննարկում:
Բանկերն սկսում են մշակել նոր ծառայություններ և տեխնոլոգիաներ, որոնք համապատասխանում են ժամանակի մարտահրավերներին:
«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ» գործունեությունը կարգավորվում է ՀՀ օրենսդրական դաշտի միջոցով` մի շարք օրենքներով, ենթաօրենսդրական ակտերով, կանոնակարգերով, «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ» կանոնադրությամբ և այլն:
Ըստ «Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենքի`
1. Բանկն իրավաբանական անձ է, որն իրավունք ունի սույն օրենքով սահմանված կարգով տրված լիցենզիայի հիման վրա իրականացնել բանկային գործունեություն:
ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ հանդիսանում է ֆինանսական կազմակերպություն, որը կազմավորվել է բնակչությանն ու կազմակերպություններին բանկային և նմանատիպ ծառայություններ մատուցելու նպատակով: Բանկի առաքելությունն է առհասարակ Հայաստանի Հանրապետության զարգացմանը նպաստելը, մասնավորապես համագործակցելով Հայաստանի Հանրապետության տարածքում գործող տնտեսավարող սուբյեկտների հետ` վարկավորելով և որակյալ բանկային ծառայություններ մատուցելով նրանց:
2. Այդ կապակցությամբ, որպես վերահսկողության ռազմավարական խնդիրներ դիտվեցին բանկային արտադրանքի կազմակերպման ու ռազմավարության մշակման անհրաժեշտությունը և դրա նպատակաուղղված կիրառությունը` ըստ մարտավարության, ելնելով ձևավորված կազմակերպա-կառուցվածքային ստորաբաժանումների միջև փոխհամաձայնեցված աշխատանքների ապահովման գործընթացից, վերահսկողության գործընթացի իրականացումից, անընդհատության, պարբերականության և բացասական միտումների կանխարգելման սկզբունքների զուգորդումից, ինչպես նաև բանկային գործունեության կարգավորման նորմատիվային դաշտի սկզբունքային վերակառուցումից և օրենսդրության կատարելագործմանն ուղղված առաջարկությունների մշակումից
Գրականության ցանկ
1. ՀՀ Օրենքը «Բանկերի և բանակային գործունեության մասին»:
2. ՀՀ արժեթղթերի հանձնաժողովի 2005թ. գործունեության տարեկան ծրագիրը:
3. ՀՀ Կենտրոնական բանկ, Ֆինանսական կայունության հաշվետվություն 2014թ. առաջին կիսամյակ:
4. Կիրակոսյան Արա, ՀՀ բանկային համակարգի ֆինանսական ռիսկերի գնահատումը ճգնաժամային պայմաններում, 21-րդ ԴԱՐ, թիվ 5 (33), 2010թ.:
5. Բադանյան Լ., Ֆինանսներ, դրամաշրջանառություն և վարկ, Երևան, 2007
6. Гамза В.А. «О проблемах монетизации финансово-банковской системы»//Банковское дело №6/2005г. стр.6
7. …