Հատված
Ոլորտի գերակա խնդիրների շարքում կարևոր են հատկապես մարքեթինգային խնդիրները, որոնց լուծմանն ուղղված են ոչ միայն առանձին ընկերությունների, այլև պետության կողմից վարվող ռազմավարական աջակցության ծրագրերը: Մասնավորապես, պետության կողմից ոլորտին աջակցություն ցուցաբերելու հնարավոր գործիքների շրջանակը ներառում է շուկաների մատչելիության ապահովման աջակցությունը, արտահանման կարողությունների զարգացումը, ֆինանսական մատչելիության ապահովումը:
Գործարարության հաջողությունը կարող է ուղեկցել այն կազմակերպությանը, որտեղ հստակեցված է գործունեության հիմնական նպատակը, բացահայտված է առկա և հնարավոր սպառողների պահանջարկը, որոշված են նպատակային շուկան և դրան համապատասխան թողարկվելիք արտադրանքի կամ ծառայությունների անվանացանկն ու տեսականին, դրանց մրցակցային առավելությունները, շուկայի տարողությունը, մասնաբաժինը շուկայում, ապրանքների ու ծառայությունների գները, արտադրության կազմակերպման ու ապրանքների իրացման ձևերը, եղանակները և միջոցները, գովազդը, վաճառքի խթանման մեթոդները, արտադրանքի շահագործման հետիրացումային սպասարկումը և այլն
….Հագուստի համաշխարհային արտահանումը վերջին տասնամյակում աճել է միջինում տարեկան 8%-ով, հիմնականում ի հաշիվ զարգացող երկներում կենսամակարդակի աճի: Տրիկոտաժե հագուստի աճի տեմպը ավելի բարձր է եղել, քան ոչ տրիկոտաժե արտադրանքինը: Խոշորագույն արտահանող տարածաշրջաններ Ասիան և Եվրոպան են՝ ապահովելով արտահանման 90%-ից ավելին: Չինաստան և Հոնկոնգ – 43% Իտալիա, Գերմանիա – 5%-5.5% , Թուրքիա, Հնդկաստան, Վիետնամ – 3.3%-3.6% :
…Պետությունը, ինչպես հայտնի է, ազգի քաղաքական կազմակերպման բարձրագույն ձեւն է: Այն, միեւնույն ժամանակ, տնտեսական օրգանիզմ է, որը լինելով համաշխարհային շուկայի մի մասնիկ` ակտիվ մրցակցում է այլ տնտեսական միավորների հետ, ինչպես ապրանքներն են մրցակցում միմյանց հետ սպառողական շուկայում: Հատկանշական է, որ երբեմն այդ մրցակցությունը դուրս է գալիս թույլատրելի սահմաններից` վերաճելով ընդհուպ պատերազմների: Այս համատեքստում` հարկ ենք համարում մեջբերել Գարեգին Նժդեհի` տվյալ երեւույթին տված հետեւյալ դիպուկ բնորոշումը. <<Բոլոր ժողովուրդները, լուսավորյալ թե վայրենի, ձգտում են արեւի տակ հարմար եւ կայուն մի տեղ գրավել: Նրանք զենքի են դիմում երբեմն ռազմասիրությունից, երբեմն մրցակցությունից, երբեմն կույր ատելությունից մղված: Պատերազմում են, երբ պետք է նորանոր շուկաներ ձեռք բերել, ծովերի տեր դառնալ, երբ պետք է ինքնապաշտպանվել կամ ապահովել այս կամ այն երկրի անկախությունը>>…
Գրականության ցանկ
1. Գրիգորյան, Մարքեթինգային ընթացակարգերը արտաքին շուկա դուրս գալու գործընթացում (ՀՀ նյութերով), թեկնածուական ատենախոսություն, Երևան, ՀՊՏՀ, 2008,
2. Դարբինյան Ա.Վ., Հայաստանը միջազգային տնտեսական ինտեգրացման գործընթացում, Երևան, «Պետական ծառայություն», 2000
3. Հաստեդ Ս., Մելվին Մ. Միջազգային տնտեսագիտություն, հատոր 2, Միջազգային առևտուր, Երևան, «Գիտանք», 2001
4. Հովակիմյան Ա.Մ., Միջազգային տնտեսական հարաբերություններ, Երևան, «Հայաստան», 2002
5. Ղուշչյան Հ. Բ., Շուկայական տնտեսության ժամանակակից հարցերը, դասախոսություններ, Եր., «Տնտեսագետ», 1995
6. Մակրոտնտեսական կարգավորում, ուսումն. ձեռնարկ, գլխ. խմբագիր Ղուշչյան Հ. Բ., Եր., «Տնտեսագետ», 2005
7. …