Հատված
….Ներկայում գործող աշխատավարձի համակարգը շուկայական տնտեսության շատ ճյուղերում չի համապատասխանում գիտատեխնիկական առաջադիմության արագացման, տնտեսավարման ինտենսիվ մեթոդներին անցնելու, արտադրանքի որակի բարձրացման պահանջներին եւ արտադրության ու աշխատանքի կազմակերպման ժամանակակից մակարդակին: Անբավարար են խրախուսվում բարդ ու պատասխանատու աշխատանքները:
Աշխատուժի գինը կամ աշխատավարձը ստանում է աշխատանք կատարողը՝ աշխատուժի սեփականատերը, և այս դեպքում աշխատավարձը դրսևորվում է իբրև գործոնային եկամուտ:
Աշխատավարձը որպես գործոնային եկամուտ դիտարկելը հնարավորություն է տալիս բացահայտելու աշխատավարձի և աշխատանքի սահմանային արդյունքի կամ արտադրողականության անմիջական առնչությունը, ցույց տալու եկամուտների՝ ըստ արտադրության գործոնների բաշխման մեխանիզմի բովանդակությունն ու կառուցվածքը: Սակայն, հիմնավորված պետք է համարել նաև այն տեսակետը, ըստ որի` շուկայում վաճառվում և գնվում է ոչ թե աշխատանքը, այլ տվյալ կոնկրետ աշխատանքը կատարելու ունակությունը կամ աշխատուժը:
…..Պարգևի մասին ասվածն ամբողջությամբ վերաբերում է նաև տարբեր տեսակի հավելումներին և հավելավճարներին: Մնում է միայն ավելացնել, որ դրանց մեծ մասը տրվում է ԱՎՖ-ի տնտեսման հաշվին, իսկ շուկայական հարաբերությունների պայմաններում ընդհանրապես վերանում է ԱՎՖ-ի տնտեսում հասկացությունը: Այսպիսով, պետք է հրաժարվել նաև այդ հավելավճարներից և հավելումներից:
Անկախությունից ի վեր իրականացվող նվազագույն աշխատավարձի քաղաքականությունը Հայաստանում նպատակ է հետապնդել չխոչընդոտել ձեռնարկությունների զարգացմանը և միաժամանակ նպաստել ֆորմալ զբաղվածության ընդլայնմանը: Հաշվի առնելով երկրում աշխատող բնակչության խոցելի խմբերի սոցիալական պաշպանության իրավունքի ապահովման անհրաժեշտությունը` նվազագույն աշխատավարձի և աղքատության սահմանագծի միջև փոխհարաբերություն սահմանվեց, համաձայն որի երկրում նվազագույն աշխատավարձը չպետք է ցածր սահմանվեր աղքատության ընդհանուր գծից:
ՀՀ-ում ներկայում փորձ է արվում մշակել աշխատավարձի կազմակերպման այնպիսի ձևեր և համակարգեր, որոնք առավել կհամապատասխանեն արտադրության կազմակերպման ժամանակակից պահանջներին:
Աշխատավարձը և եկամուտները մեծ դեր են ունենում պետության եկամտային քաղաքականության, ինչպես նաև մակրոտնտեսական քաղաքականության վրա` զբաղվածության, պահանջարկի, ինֆլյացիայի և աղքատության վրա: Աշխատավարձը և եկամուտները հանդիսանում են կոլեկտիվ բանակցությունների, ինչպես նաև մակրոտնտեսական քաղաքականության հիմնախնդիր….
Գրականության ցանկ
1. ՀՀ աշխատաշուկայի վերլուծությունը, Գիտահետազոտական աշխատանք, Խմբի ղեկ. Գր.Ա. Ղարիբյան, Եր., Աստղիկ, 2010,
2. Գ. Ս. Չատինյան, Առևտրի տնտեսագիտություն ուսումնական ձեռնարկ, Երևան 2014թ.
3. Գ. Կիրակոսյան, Տնտեսագիտության տեսություն, Երևան 2009թ.
4. Գ. Խաչատրյան, Ձեռնարկության էկոնոմիկա և կառավարում ուսումնական ձեռնարկ, Երևան 2009թ.,
5. Райзберг Б.А., Курс экономики, Москва, 2000г., стр. 136.
6. Гвоздев Н., Сущность заработной платы: догмы и реальность. Журнал “Вопросы экономики”, 1991г., 1,
7. …