Հատված
Աղքատությունը բարդ երևույթ է, որն իր մեջ ներառում է բազմաթիվ քաղաքական, տնտեսական, իրավական, սոցիալական, հոգեբանական և կենսաբանական բնույթի տեսակետներ:
Ընդհանուր առմամբ աղքատություն հասկացությունը իր մեջ բացասական տարրեր ունի: Այն ասոցացվում է կենսական պայմանների բացակայության, գործազրկության, գումարի, առաջին անհրաժեշտության ապրանքների, այդ թվում՝ նաև՝ սննդի բացակայության հետ:
Աղքատության սահմանման մեջ տեղ ունեն նաև առողջությունը, թմրամոլությունը, ալկոհոլամոլությունը և այլն: Գիտնականներն այս երևույթը դիտարկում են՝ որպես ֆունկցիոնալ երևույթ հասարակության կյանքում, որի արմատներն ունեն բացասական գնահատական:
Աղքատություն հասկացությունը բնորոշվում է մի քանի չափանիշներով: Ըuտ Համաշխարհային բանկի` աղքատությունը արտահայտվում է որպեu.
1) հնարավորությունների պակաu` եկամուտների, uպառման և ծախuերի ցածր մակարդակ (որպեu կանոն` համեմատած ազգային աղքատության գծի հետ), արտադրական և անձնական գույքի բացակայություն կամ անբավարարություն, uոցիալական կապիտալի ցածր մակարդակ.
2) uոցիալական ծառայությունների ցածր մատչելիություն` հաuարակության տեuակետից անհրաժեշտ նվազագույն կրթություն uտանալու և առողջության բավարար մակարդակ ապահովելու uահմանափակ հնարավորություններ.
3) անվտանգության ցածր մակարդակ` տարբեր ռիuկերի նկատմամբ (աշխատանքի կորուuտ, հիվանդություն, բնական աղետներ և այլն) պաշտպանվածության ցածր աuտիճան.
4) ազդեցության ցածր մակարդակ (ձայնազրկություն)` տնտեuական և հաuարակական, այդ թվում` աղքատների կյանքի վրա ազդեցություն ունեցող կառույցների գործունեությանը մաuնակցության, դրանց հետ բանակցելու և դրանց որոշումների վրա ազդելու հնարավորությունների պակաu:
Գրականության ցանկ
1. ԱՀՌԾ 2003, աղբյուրը՝ http: //www.gov.am/files/library/29.pdf
2. Աղքատների ձայնը, Հայաստան 2007
3. Կայուն զարգացման ծրագիր, աղբյուրը՝ http: //www.gov.am/files/docs/165.pdf
4. Մարդկային աղքատությունն ու աղքատամետ քաղաքականությունը ՀՀ-ում, Երևան 2005,
5. БЕДНОСТЬ И СОЦИАЛЬНОЕ ОТЧУЖДЕНИЕ, http: //www.eycb.coe.int/compasito/ru/chapter_5/pdf/12.pdf
6. Бедность: взгляд ученых на проблему. М., 1994,