Հատված
Համաշխարհային տնտեսավարման փորձը վկայում է, որ որքան էլ տվյալ երկրում տարածված լինեն շուկայական տնտեսության ինքնակարգավորման մեթոդները, որքան էլ մեծ լինի տնտեսության մեջ մասնավոր հատվածի բաժինը, երկրի սոցիալ-տնտեսական կյանքում պետությունը հանդես է գալիս ոչ որպես երկրորդական, այլ գլխավոր դերակատար:
Նույնիսկ պետական սեփականության ամենափոքր բաժին ունեցող այնպիսի երկրում ինչպիսին, օրինակ, ԱՄՆ-ն է. երկրի կառավարությունը գնում է ավելի շատ ավտոմեքենա ու պողպատ, վճարում ավելի շատ աշխատավարձ և տնօրինում ավելի շատ փող, քան որևէ այլ կազմակերպություն:
Շուկայական տնտեսության պայմաններում պետությունները ոչ միայն շուկայական սուբյեկտներ են, այլև շուկայական տնտեսության կարգավորողներ` այդ նպատակին ծառայեցնելով նաև մակրոտնտեսական կարգավորման հարկային գործիքները:
Հարկային քաղաքականությունն իրենից ներկայացնում է պետության կողմից հարկերի ոլորտում իրականացվող միջոցառումների ու գործիքների ամբողջություն, որոնք հանդիսանում են մակրոտնտեսության առողջացման կայունացման ու զարգացման անտեսանելի դեղատոմսերը:
Հարկային քաղաքականությունը, վերջին հաշվով, իրականացվում է ի հաշիվ տնտեսական գործունեության արդյունքում եկամուտ ստացած ֆիզիկական և իրավաբանական անձանց:
Փաստորեն, հարկային քաղաքականության նպատակը տնտեսությունում ստեղծվող ազգային եկամտի աճի ապահովումն է, որի համար պետությունը տնտեսության անկման փուլում կիրառում է, խթանողե հարկային քաղաքականություն` կրճատելով հարկային բեռը, իսկ տնտեսության աճի փուլում կիրառում է, զսպողե հարկային քաղաքականություն` մեծացնելով հարկային բեռը:
Գրականության ցանկ
1. «Ակցիզային հարկի մասին» ՀՀ օրենք, ՀՀՊՏ 2000.08.01/17(115), ՀՕ-79։
2. «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենք, ՀՀՊՏ 1997.06.21/14, ՀՕ-118։
3. «Արտոնագրային վճարների մասին» ՀՀ օրենք, ՀՀՊՏ 2010.12.29/69(803) Հոդ.1599, ՀՕ-209-Ն։
4. ՀՀ Օրենքը հարկերի մասին, ՀՕ-107, ՀՀՊՏ 1997.05.20/11։
5. «Հողի հարկի մասին» ՀՀ օրենք, ՀՀԳԽՏ 1994/8, ՀՕ-101։
6. Հարությունյան Վ., Սարգսյան Զ., Հարկերի ծագումը, էությունը և տնտեսագիտական բովանդակությունը։ Սոցիալ-Տնտեսական զարգացման արդի հիմնախնդիրները Հայաստանի Հանրապետությունում (հանրապետական գիտաժողովի նյութեր)։ Եր., «Գիտություն», 2008, էջ 8-15։
7. Հարությունյան Վ. Լ., Հարությունյան Դ. Վ., Հարությունյան Տ. Վ., Հարկեր և հարկագանձում։ Եր., ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատ., 2010, 600 էջ։