Հատված
Նախադպրոցական մանկությունը կարճ, բայց անհատի կայացման համար չափազանց կարևոր շրջան է: Այդ տարիներին երեխան սկզբնական գիտելիքներ է ձեռքբերում շրջապատող կյանքի մասին, նրա մոտ սկսվում է որոշակի վերբերմունք ձևավորվել մարդկանց, աշխատանքի նկատմամբ, մշակվում են ճիշտ վարքագծի հմտություններն ու սովորույթները, ձևավորվում է բնավորությունը:
Նախադպրոցական տարիքի երեխաների գործուեության հիմնական տեսակը խաղն է, որի գործընթացում զարգանում են երեխայի հոգևոր ու ֆիզիկական ուժերը. նրա ուշադրությունը, հիշողությունը, երևակայությունը, կարգապահությունն ու ճարպկությունը: Բացի դրանից, խաղը, դա հասարակական փորձը յուրացնելու ինքնատիպ, նախադպրոցական հասակին հատուկ միջոց է:
Խաղի դաստիարակչական նշանակությունը շատ բանով կախված է մանկավարժի մասնագիտական վարպետությունից, երեխայի տարիքային և անհատական առանձնահատկությունները հաշվի առնելուց, երեխաների փոխհարաբերությունները ճիշտ մեթոդներով ղեկավարելուց, հստակ և ամենահնարավոր խաղեր կազմակերպելուց ու անցկացնելուց:
Խաղային գործունեությունը ազդում է բոլոր հոգեկան գործընթացների կամայականության ձևավորման վրա. պարզագույններից մինչև ամենաբարդերը: Այդպես խաղի մեջ սկսում են զարգանալ կամայական վարքագիծը, կամայական ուշադրությունը և հիշողությունը: Խաղի պայմաններում երեխաները ավելի լավ են կենտրոնանում և ավելի շատ են հիշում, քան մեծահասակի ուղղակի առաջադրանքով:
Գրականության ցանկ
1. Аркин, Е.А. Ребенок в дошкольные годы [Текст] / Под ред. А.В. Запорожца, В.В. Давыдова. М.: Просвещение, 1967. – 430с.
2. Аникеева, Н.П. Воспитание игрой [Текст] / Н.П. Аникеева.- М.: Просвещение, 1987.-230с.
3. Воспитание детей в игре [Текст] / Под ред. Д.В. Менджерицкой. – М.: Просвещение, 1979. – 336 с.
4. Вопросы обучения и воспитания умственно отсталых школьников [Текст] / Под ред. Н.П. Долгобородова.- Ленинград, 1969.- 340с.
5. Воспитание детей в игре [Текст]: Пособие для воспитателя дет. сада. 2-е изд., перераб. и доп / Сост. А.К.Бондаренко, А.И. Матусик. – М.: Просвещение, 1983.
6. Выготский, Л. С. Игра и ее роль в психическом развитии ребенка [Текст] / Л.С. Выготский // Вопросы психологии.-1966.-№6.- С. 35-38.
7. Геллер, Е.М. Наш друг – игра [Текст] / Е.М. Геллер.– Минск: Народная Асвета, 1979.-180с.