Հատված
Իսլամը երրորդն է ու վերջինը մոնոթեիստական կրոններից: Այն ծնունդ է առել Մերձավոր Արևելքում: Իր արմատներով կապված է այն նույն հիմքին, սնվում է այն նույն գաղափարներով, հիմնված է այն նույն մշակութային ավանդությունների վրա, ինչ քրիստոնեությունն ու հուդդիզմը:
Իսլամը համաշխարհային կրոն է, որի հիմքը Ղուրանն է:
Իսլամ բառն ունի մի քանի իմաստ, բառացիորեն թարգմանվում է որպես «խաղաղություն»: Այլ իմաստով այդ բառը նշանակում է «Ալլահին անձնատուր լինել»: Այլ տերմինաբանությամբ իսլամը — բացարձակ միաստվածություն է, Ալլահին ենթարկվելը: Մարդիկ, ովքեր ենթարկվում են Ալլահին կոչվում են մուսուլմաններ:
Մահմեդականության հիմնադիրն արաբ Մահմեդ քարոզիչն է: Մահմեդականները Մահմեդին համարում են մեծ մարգարե: Մահմեդը, ուսումնասիրելով հուդայական և քրիստոնեական ուսմունքները, ստեղծել է իր՝ մահմեդական վարդապետությունը:
Մահմեդականությունը՝ որպես միաստվածության կրոն, կարողացել է միավորել տարանջատ արաբական ցեղերը և ստեղծել մահմեդական համայնք, որը միաժամանակ և քաղաքական կազմակերպություն էր, և կրոնական միավորում: Նրա հիմնական սկզբունքները շարադրված են Ղուրանում՝ մահմեդականության սուրբ գրքում:
Մահմեդականությունն իր գաղափարախոսության, բարոյախոսության, ծիսակատարության ու առասպելաբանության բազմաթիվ առանձնահատկություններով մոտ է քրիստոնեությանը և հատկապես հուդայականությանը: Մահմեդականությունը բաղկացած է իմանից (հավատ մահմեդականության ճշմարտացիության հանդեպ) և դինից (կրոնական ծեսերի, բարոյականության, ավանդույթների հանրագումար):
Այս կրոնը՝ իր առավել խիստ և ամբողջական համակարգով, հասել է մոնոթեիզմի սահմանին և հիմնված է իր երկու նախորդների հիման վրա, այնպես որ յուրաքանչյուր քայլ ընկալելի և ընդունելի է, այն ունի ընդհանուր մշակութային, աստվածաբանական և կրոնական հիմք:
Իսլամը ծագել է Արևմտյան Արաբիայում (Հիջազի շրջան) 7-րդ դարի սկզբին: Այս կրոնի հիմնադիրն է համարվում Մեքքայի բնակիչ Մուհամմադը (570-632):
Գրականության ցանկ
1. Աբդուլ-Ռահման Աշ-Շիհա, Ալլահի առաքյալ Մուհամեդը, թարգմանությունը՝ Արմեն Նալբանդյանի, աղբյուրը՝ www.islamland.com/uploads/books/hy_muhamed_rasol_allah.doc
2. Ն. Հովհաննիսյան, Արաբական երկրների պատմություն, Երևան 2003,
3. Васильев С. История религий востока. — М.: Высшая школа, 2002. — 304с
4. Основы религиоведения. / Под редакцией И. Н. Яковлева. — М.: Высшая школа, 2004. С. 302..,
5. Грундман В., Эллерт Г. Иисус из Назарета, Мухаммед — пророк Аллаха. — М.: Феникс, 2004. — 743с., стр 506
6. Основы религиоведения. / Под редакцией И. Н. Яковлева. — М.: Высшая школа, 2004. С. 302..
7. Жидков О.П. История государства и права зарубежных стран ч.1. – М., 1996