Հատված
Անդրֆեդերացիայի առաջին տարիներին զարգացվեց Վրաստանում խոզապահությունը, այն դեպքում, երբ 1926թ. դրությամբ Վրաստանում առկա էր 476 հազ խոզ, իսկ ողջ Անդրֆեդերացիայի հաշվառվում էր 528 հազ գլուխ խոզ: Այդ տարիներին նաև Անդրֆեդերացիան Խորհրդային Միության մյուս երկրներին գերազանցում էր իր խոշոր եղջերավոր անասունների գլխաքանակով: Դաշնությունում զարգացված էր նաև ձիաբուծությունը, որոնց մեծ մասը օգտագործում էին որպես «քարշակներ» և բեռնակիրներ: 1926թ. դրությամբ Անդրֆեդերացիայի տարածքում տրակտորների թիվը հասնում էր 708-ի, որոնցից աշխատունակ էին միայն 608-ը, իսկ 1926 – 1927թ-ին այս թիվը համալրվեց 150-ով: Խոշոր եղջերավոր անասուններին բուծում էին նաև մսի ստացման համար: Նրացից ստացվող կաթնամթերքից և դրա վերամշակման արդյունքում ստացվող յուղի, պանրի շուկան զարգանում էր բավականին դանդաղորեն: Մինչ քաղաքացիական պատերազմը պանրագործությունը գտնվում էր բավականին զարգացած աստիճանի վրա, սակայն քաղաքացիական պատերազմը մեծ վնասներ հասցրեց արտադրությանը, որից հետո սկսվեց կամաց-կամաց վերականգնվել և անդրկովկասյան պանրի արտադրությունը կրկին հայտնվեց Միության տարբեր քաղաքներում: Անդրկովկասում զարգացած էր մազեխ ցեղատեսակի ոչխարների բուծումը, որի և´ կաթնատվությունն էր բարձր, և´ բրդատու էր և´ բավականին յուղ էր ստացվում այդ ցեղատեսակից: Նման ցեղատեսակին մեկ անգամ խուզելուց ստացվում էր 1 – 2,5 կգ բուրդ, որը բավականին թանկարժեք էր: Անդրֆեդերացիայում զարգացում էր ապրում նաև մետաքսագործությունը: Սակայն ուժեղ համաճարակը, որը տարածվեց մետաքսատու բոժոժների շրջանակներում, հասցրեց մեծ վնասների: Անդրֆեդերացիայի տարածքում զարգացված էր նաև մեղվաբուծությունը, սակայն այն առավել զարգացած էր Հայաստանում: Ամբողջ Անդրկովկասի մեղրի քանակության գրեթե կեսը արտահանվում էր Հայաստանից: Մեղրի մեծ քանակությունը արտահանվում էր Անդրկովկասի սահմաններից դուրս: 1926 – 1927թթ. մեղրի վաճառքը կազմել է շուրջ 2,2 մլն. ռուբլի, իսկ դրա նախորդ տարիներին` 1925 – 1926թթ. այս ցուցանիշը եղել է 1,6 մլն. ռուբլի: Անդրֆեդերացիայի տարածքում զարգացած էր նաև ձկնաբուծությունը: Առավել զարգացած էր այն Ադրբեջանում, քանզի այն հարուստ էր Կասպից ծովի ձկնատեսակով, այն ինչ Սև ծովով ողողվող Վրաստանը այդքան էլ ձկնային պաշարներով հարուստ չէր, քանզի Սև ծովի ափերն խորն էին: Անդրֆեդերացիայի տարածքում այդ տարիներին նաև զարգացում էր ապրում խավիարի արդյունաբերությունը, որի արտահանումը այդ տարիներին հասել էր մոտ 200 տ:
Գրականության ցանկ
1. Աբրահամյան Վ., «Հայ-վրացական վիճելի տարածքների հարցի շուրջ», Երևան, 2013:
2. Ալիխանյան Ս., «Գ. Կ. Օրջոնիկիձեն և սովետական իշխանության հաստատումը Հայաստանում», Երևան, 1974:
3. Ալիխանյան Ս., «Սովետական Ռուսաստանի դերը հայ ժողովրդի ազատագրման գործում (1917 – 1921թթ.)», Երևան, 1966:
4. Ասրյան Ա., Պողոսյան Ս., Հայոց պատմություն, «Խորհրդային Հայաստանը 1920 – 1930-ական թվականներին», Երևան, 2009:
5. Գալոյան Գ., «Հայաստանը և մեծ տերությունները 1917 – 1923թթ.», Երևան, 1999:
6. Կատվալյան Մ., Հովհաննիսյան Պ., Մինասյան Է. և ուրիշներ, «Հայոց պատմություն: Հնագույն ժամանակներից մինչև մեր օրեր», Երևան, 2012:
7. …