Հատված
Բանկային համակարգի կայունության ամրապնդման տեսանկյունից ներկայումս կարևորվում է, որպեսզի բանկային համակարգն ավելի ակտիվ մասնակցություն ցուցաբերի տնտեսության կառուցվածքային բարեփոխումների գործընթացում` մշակելով իրական հատվածի զարգացման և արդիականացման համալիր ծրագիր: Ընդ որում, շուկայական մեխանիզմները, այդ թվում՝ դրամավարկային քաղաքականության գործիքները, պետք է ներառված լինեն տվյալ ծրագրի իրականացմանն ուղղված միջոցառումների ցանկի մեջ: Առևտրային բանկերի կողմից տնտեսության իրական հատվածի վարկավորման խթանման խնդիրը լիովին չի կարող լուծվել վերջիններիս ներգրաված միջոցների և Կենտրոնական բանկի վերաֆինանսավորման մեխանիզմի միջոցով: Տնտեսության իրական հատվածում ներդրումները խթանելու ուղղությամբ կարևոր խնդիր է հանդիսանում բանկերում երկարաժամկետ ռեսուրսների ձևավորման արդյունավետ և մշտապես գործող մեխանիզմի ձևավորումը: Փաստացիորեն, նշված խնդիրը շարունակում է չլուծված մնալ` չնայած այն հանգամանքին, որ այդ ռեսուրսներն անհրաժեշտ են տնտեսությանը: Նման իրավիճակում նպատակահարմար կլինի, որպեսզի տնտեսության ֆինանսավորման ուղղությամբ հիմնական բեռն իրենց վրա վերցնեն մասնագիտացված ներդրումային բանկերը: Ներկայումս գործող «Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենքի համաձայն առևտրային բանկերը չի թույլատրվում անմիջականորեն ներդրումներ կատարել տնտեսության մեջ: Տվյալ պարագայում տնտեսության իրական հատվածի ֆինանսավորման հիմնական աղբյուրը բիզնեսի գծով տրամադրվող վարկերն են, որոնք բավական բարձր տոկոսադրույքներ ունեն, ինչը բնականաբար կասկածի տակ է դնում դրանց տնտեսական արյունավետությունը: Առևտրային կազմակերպությունները վարկեր են ներգրավում սեփական ֆինանսական միջոցների բացակայության պատճառով՝ դրա դիմաց գրավադրելով կազմակերպության և դրա սեփականատերերի գույքը: Տնտեսական գործունեության ընթացքում ձևավորված դրամական հոսքերը ուղղվում են վարկի մայր գումարի և տոկոսադրույքների մարմանը և կազմակերպությունն ի վերջո կհայտնվի ավելի վատ ֆինանսական իրավիճակում: Նման պայմաններում հնարավոր են վարկի մարումների գծով ուշացումներ կամ ընդհանրապես դրանց դադարեցում, ինչն արդեն բացասաբար կազդի բանկի ֆինանսական կայունության վրա:
Գրականության ցանկ
1. Ֆինանսական կայունության հաշվետվություն, ՀՀ ԿԲ 2016,
2. Հայաստանի ֆինանսների վիճակագրություն 2016,
3. ՀՀ կենտրոնական բանկի տեղեկագիր, թիվ 9 (217) 2016,
4. Հայաստանի վիճակագրական տարեգիրք 2016,
5. Գնաճի հաշվետվություն, ՀՀ կենտրոնական բանկ, 2016,
6. «ՀՀ կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենք
7. …