Հատված
Առանց հանգստի մարդու գործունեությունն ու աշխատանքն անհնարին է: Հանգիստը որևէ գործունեությամբ զբաղվող և աշխատող մարդու բնական պահանջմունքն է, ուստի Սահմանադրությունը երաշխավորում է յուրաքանչյուրի հանգստի իրավունքը: ՀՀ Սահմանադրությամբ, յուրաքանչյուր ոք» եզրույթի օգտագործումը թույլ է տալիս պնդելու, որ մարդու հանգստի իրավունքն ավելի լայն բովանդակություն ունի, այն ոչ թե աշխատանքային ոլորտի կամ աշխատանքի իրավունքին հարակից իրավունք է, այլ սոցիալական իրավունք, քանի որ ապահովում է հասարակության և նրա անդամների սոցիալ-կենսաբանական, բնական պահանջմունքները:
Սահմանադրությամբ ամրագրված, Առավելագույն աշխատաժամանակը, հանգuտյան oրերը և ամենամյա վճարովի արձակուրդի նվազագույն տևողությունը uահմանվում են oրենքով» բանաձևը մարդու հանգստի իրավունքի հատուկ երաշխիք է առանձին ոլորտում` աշխատանքային հարաբերություններում, որի կրող սուբյեկտն արդեն այդ հարաբերությունների մասնակից համարվող աշխատողն է, իսկ պարտավոր կողմը` գործատուն: Պետությունն այդ հարաբերություններում հանդես է գալիս երաշխավորի ու պաշտպանի դերում: Հանգստի իրավունքի հետ անմիջականորեն առնչվում է աշխատողի արձակուրդի իրավունքը: Հետևաբար աշխատողի արձակուրդի իրավունը ուղղված է մարդու հանգստի իրավունքի իրականացմանը: Նշված հանգամանքով էլ պայմանավորված է այն փաստը, որ անհրաժեշտ է հստակ օրենսդրական կարգավորման ենթարկել աշխատողի արձակուրդի իրավունքը:
Գրականության ցանկ
1. Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն, ըդնունվել է՝ 06.12.2015, ՀՀՊՏ 2015.12.21/Հատուկ թողարկում Հոդ. 1118:
2. Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիր, ընդունվել է՝ 10.12.1948, ուժի մեջ է մտել՝ 10.12.1948, 217 Ա III:
3. Վերանայված Եվրոպական սոցիալական խարտիա, ընդունվել է՝ 03.05.1996, ՀՀԱԳՆՊՏ 2004.11.26/6(14):
4. Վճարովի արձակուրդի մասին կոնվեցիա, ՀՀՊՏ 2005.10.26/67(439) Հոդ. 1248:
5. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգիրք, ՀՕ-239, ՀՀՊՏ 1998.08.10/17(50):
6. Հայաստանի Հանրապետության Աշխատանքային օրենսգիրք, ընդունվել է՝ 09.11.2004, ՀՀՊՏ 2004.12.21/69(368) Հոդ.1385:
7. ՀՍՍՀ աշխատանքային օրենսգիրք, ՀՍՍՀԳՍՏ 1972/12 (չի գործում):
8. ՌԴ աշխատանքային օրենսգիրք, Մոսկվա, 2001, թիվ 197 ՖՕ:
9. Իրավական ակտերի մասին Հայաստանի Հանրապետության օրենք, ՀՕ-320, ՀՀՊՏ 2002.05.31/15(190) 7: