Հատված
Բայը յուրահատուկ տեղ է գրավում խոսքի մասերի համակարգում նաև իր խոսքիմասային առանձնահատկություններով: Բայը ժամանակակից հայերենում միակ խոսքի մասն է, որ կարող է հանդես գալ և հանդես է գալիս ստորոգյալի պաշտոնով: Բայի եղանակային ձևերը, գործողության հետ միաժամանակ արտահայտելով եղանակի, ժամանակի, դեմքի և թվի քերականական գաղափարները, նախադասության մեջ համարյա միշտ հանդես են գալիս ստորոգյալի պաշտոնով:
Հայերենում ստորոգյալի պաշտոնով հանդես եկող միակ խոսքի մասը բայն է։ Ճիշտ է, ստորոգյալի ձևավորմանը կարող են մասնակցել նաև այլ խոսքի մասեր, ինչպես՝ «Նա գյուղացի է , իսկ դու քաղաքացի ես», «Գայլը գազան է», «Ձյունն սպիտակ է», «Վարդը հոտավետ է», «Ճանապարհը փոշոտ է» և այլն, բայց այսպիսի դեպքերում էլ բաղադրյալ ստորոգյալի կազմում կա նաև բայական մաս հանգույց, որն արտահայտում է եղանակի, ժամանակի, դեմքի ու թվի և, հետևաբար, ստորոգման շարահյուսական կարգը, որը ոչ միայն ստորոգյալի, այլև նախադասության էական հատկանիշն է ընդհանրապես, որովհետև հայերենում ստորոգում կատարող միակ խոսքի մասը բայն է, դրանից հետևում է, որ բայը նախադասության կազմում կատարում է բացառիկ դեր: Հենց հայերենի բայի՝ նախադասության մեջ ունեցած այդ բացառիկ դերը նկատի ունենալով՝ Մ. Աբեղյանը գրում է. Բայը բուն խոսքն է կամ խոսքի էական մասը, իսկ լրացումները՝ ենթակա, խնդիրներ և կողմնակի խնդիրներ, բայի նկատմամբ խոսքի երկրորդական մասերն են: Կամ՝ ,առանց բայի խոսք չկաե, որովհետև մյուս տեսակի բառերը ստորոգում չեն ցույց տալիս, այլ նշանակում են կամ մի առարկա (տուն, ծառ), կամ մի հատկանիշ (բարձր, լավ):
Գրականության ցանկ
1. Աբեղյան Մ., Աշխարհաբարի քերականություն, Վաղարշապատ, 1906:
2. Աբեղյան Մ., Հայոց լեզվի տեսություն, Երևան, 1965:
3. Աբրահամյան Ա., Բայը ժամանակակից հայերենում, Երևան, 1962:
4. Աղայան Է., Բարսեղյան Հ., Հայոց լեզու. դասագիրք 5-7-րդ դասարանների համար, Երևան, 1965:
5. Ասատրյան Մ., Ժամանակակից հայոց լեզու: Ձևաբանություն, Երևան, 2002:
6. Ասատրյան Մ., Ժամանակակից հայոց լեզվի ձևաբանության հարցեր, հ. Բ, 1973:
7. Ասատրյան Մ., Հայոց լեզու, Երևան, 1983:
8. Բարսեղյան Հ., Արդի հայերենի բայի և խոնարհման տեսություն, Երևան:
9. Բարսեղյան Հ., Մեյթիխանյան Փ., Հայոց լեզու, 7-րդ դասարան, 2011:
10. Գյուլբուդաղյան Ս., Ակնարկներ հայոց լեզվի մեթոդիկայի, Երևան, 1970:
11. Պողոսյան Պ., Բայի եղանակների ոճական կիրառությունները արդի հայե¬րե-նում, Երևան, 1959: