Հատված
ՀՀ անկախությունից հետո շուկայական տնտեսության անցման հետևանքով փոփոխության ենթարկվեցին հաշվարկային հարաբերությունները: Նախկին հաշվարկային հարաբերությունների փոխարինեցին նոր հաշվարկային գործառույթներ, ի հայտ եկան նոր հաշվարկային միջոցներ: Հայաստանի Հանրապետությունում անկանխիկ վճարումների գերակշռող մասը կատարվում է վճարման հանձնարարականներով, իսկ մնացած մասը` այլ գործիքներով, ինչպիսիք են պահանջագրերը, չեկերը, քարտերը: Նշված իրաբահարա-բերությունների իրավական կարգավորումը ունի ոչ միայն տեսական, այն նաև գործնական նշանակություն: Մասնավորապես, գործնականում քաղաքացիական իրավունքում հանդիպում է հասարակական հարաբերությունների մի ինքնուրույն խումբ, որը կապված է միայն դրամական հաշվարկների հետ և բանկային օրենսդրության համաձայն այդպիսի հաշվարկներ է թույլ տալիս տնտեսական կազմակերպությունների միջև ծավալվող փոխհարաբերություններում: Նման հաշվարկային հատուկ իրավահարաբերություններն ունեն իրենց բնորոշ առանձնահատկությունները, քանի որ ծագում են այն ժամանակ, երբ հաշվարկներին մասնակցում են բանկային հիմնարկները, և պայմանագրային հիմնական սուբյեկտները չեն համընկնում հաշվարկային իրավահարաբերության մասնակիցների հետ: Ժամանակակից շուկայական տնտեսության պայմաններում բոլոր տիպի դրամական հարաբերություններն ունեն հաշվարկի բնույթ: Հաշվարկների կազմակերպումը ունի կարևոր սոցիալ-տնտեսական նշանակություն: Յուրաքանչյուր կազմակերպության համար հաշվարկների ճիշտ կազմակերպումը վճռական դեր ունի գործունեության բնականոն ընթացքի և շրջանառու կապիտալի անխափան շրջապտույտի գործում:
Գրականության ցանկ
- Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն, 2015 թվականի դեկտեմբերի 6-ի փոփոխություններով, ՀՀՊՏ12.21/Հատուկ թողարկում Հոդ. 1118:
- ՀՀ քաղաքացիական օրենսգիրք, ընդունվել է՝ 05.1998, ՀՀՊՏ 1998.08.10/17(50):
- Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին ՀՀ օրենք, 24.11.2004, ՀՀՊՏ12.28/72(371) Հոդ.1456:
- Արժեթղթերի շուկայի մասին ՀՀ օրենք, 11.10.2007, ՀՀՊՏ10.31/53(577) Հոդ.1098:
- Բանկերի և բանկային գործունեության մասին ՀՀ օրենք, 30.06.1996, ՀՀԱԺՏ 1996/12:
- Բանկային գաղտնիքի մասին ՀՀ օրենք, ՀՀԱԺՏ10.15/19(1119) Հոդ.230:
- Կենտրոնական բանկի մասին ՀՀ օրենք, 30.06.1996, ՀՀԱԺՏ 1996/12:
- Վճարահաշվարկային համակարգերի և վճարահաշվարկային կազմակերպութ-յունների մասին ՀՀ օրենք, ՀՕ-150-Ն:
- Վճարման հանձնարարականով միջոցների փոխանցումների մասին ՀՀ օրենք, ընդունվել է՝ 4/12/1996թ., ՀՕ-100: