Հատված
Շուկայական հարաբերություններին անցումը ենթադրում է բազմաթիվ հիմնախնդիրների լուծում, որի դեպքում միայն հնարավոր կլինի ստեղծել անհրաժեշտ նախադրյալներ շուկայական տնտեսության ձևավորման և զարգացման համար: Որպես այդպիսիք են հանդիսանում երկրի ֆինանսական, դրամավարկային, բանկային, հարկաբյուջետային, սոցիալական, կառուցվածքային և այլ համակարգերում արմատական վերափոխումների իրականացումը: Ընդ որում, այդ գործընթացի իրականացման հիմնական կողմնորոշիչ պետք է դառնա նոր պահանջների բավարարումը, որոնք հաճախ կարող են տրամագծորեն տարբերվել կենտրոնացված կառավարման համակարգի կողմից ներկայացվող պահանջներից:
Համաշխարհային փորձը ցույց է տալիս, որ այս ուղղությամբ վարվող քաղաքականությունն անցման սկզբնական փուլերում պետք է բացառի կտրուկ և հեղափոխական քայլերի իրականացումը, քանի որ վերջինս, որպես կանոն, չի հանգեցնում ցանկալի արդյունքների, այլ, ավելի է խորացնում առկա հիմնահարցերը և ծնում նորերը: Այդ իսկ պատճառով, տնտեսական նոր հարաբերություններին անցումը պետք է իրականացվի համապատասխան նախադրյալների ստեղծման, պետական միջամտության շրջանակների աստիճանաբար նեղացման, շուկայական հարաբերությունների ձևավորման համար բարենպաստ դաշտի ընդլայնման, անհրաժեշտ ենթակառուցվածքների ստեղծման ճանապարհով:
Գրականության ցանկ
1. Բաղդասարյան Վ., ՀՀ-ում գործող ուղղակի հարկերը, Երևան 2007,
2. Գրիգորյան Կ., Հարակյին իրավունքի հիմունքները, Երեւան 2007,
3. Կիրակոսյան Գ., Տնտեսագիտության տեսություն, Երևան 2009թ.,
4. Կիրակոսյան Գ.Ֆ., Հարկաբյուջետային քաղաքականության կատարելագործման հիմնահարցերը Հայաստանի Հանրապետությունում, Տնտեսագիտության թեկնածուի գիտական աստիճանի հայցման ատենախոսության սեղմագիր, Եր. 2000,
5. Սարգսյան Հ., Տնտեսական քաղաքականությունը Հայաստանում. պետության դերը, Երեւան 2001,
6. Սարգսյան Հ., Բնակչության եկամուտների եւ սպառման կառուցվածքը անցումային շրջանում, Երեւան, Էկոնոմիկա, #1-3, 1997,
7. ձчебное пособие, под ред. Д.Г.Черника, М., Финансы и статистика, 2001.
8. Соколовский Л.Е. Подоходный налог и экономическое поведение // Экономика и математические методы. 2000. Т. 25. Вып. 4.,