Հատված
Պետական գույքի կառավարման արդյունավետությունը հայրենական տնտեսության ներկայիս զարգացումներում լիարժեքորեն չբացահայտված համակարգ է: Կարելի է նշել, որ տնտեսության մեջ պետության դերի, գործառույթների, պետության կողմից տնտեսության կարգավորման ձևերի ու մեթոդների վերաբերյալ հարցերը մեր հանրապետությունում բազմիցս են ակտիվ քննարկվել` տնտեսական կարգավորման այս կամ այն քաղաքականության անհրաժեշտության հարցերից ելնելով:
Այս ամենը արդիականացնում է այնպիսի կարևոր տարրի ուսումնասիրության անհրաժեշտությունը, ինչպիսին պետական գույք համարվող պետական ձեռնարկությունն է, որը զուտ հասարակական կամ որոշ առանձին դեպքերում մասնակի շահերից ելնելով կազմակերպում է ապրանքների արտադրությունն ու ծառայությունների մատուցումը: Աշխատանքի հիմնական նպատակն է շուկայական խառը տնտեսության պայմաններում բացահայտել պետական գույքի կառավարման արդյունավետության համակարգային բովանդակությունը, դրանց դրական միտումները տարբեր շուկայական մոդելների պայմաններում:
Կատարված վերլուծությունների համար հիմք են հանդիսացել դիտարկվող բնագավառի համալիր հետազոտությունները: Աշխատանքի տեսամեթոդական հիմքը տնտեսագիտության տարբեր դպրոցների աշխատություններն են, ուսումնասիրվող բնագավառում հայրենական և արտասահմանյան հեղինակների հրապարակումները, տնտեսական փոխհարաբերությունները կանոնակարգող նորմատիվ բնույթի իրավական ակտերը, Կառավարության և գերատեսչությունների աշխատանքային նյութերը, ինչպես նաև սեփական հետազոտության արդյունքները:
Գրականության ցանկ
1. Արշակյան Ա., ,Տնտեսական մրցակցության համակարգը շուկայական էկոնոմիկայումե, ,Տնտեսագետե, Երևան 1997թ.,130էջ:
2. Բայադյան Ա.,եՁեռնարկությունների ֆինանսական դրության գնահատումըե, Երևան, 2002թ., 297 էջ:
3. Դավոյան Ս., Մարկոսյան Ա., Սարգսյան Հ., ,Համակարգային և ինստիտուցիոնալ վերափոխումները անցումային երկրների տնտեսություններումե, Եր., Տիգրան Մեծ, 2003թ., 616էջ:
4. Դավոյան Ս., ,Պետական սեփականության կառավարում, մեթոդաբանական և ինստիտուցիոնալ հիմքերե, Երևան, Տիգրան Մեծ, 2003թ., 492էջ:
5. ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության տարեկան, եռամսյակային ամփոփ հաշվետվություններ:
6. ,Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգիրք» ՀՀ պաշտոնական տեղեկագիր, N 17 (50), 1998թ:
7. Սոցիալ-տնտեսական զարգացման արդի հիմնախնդիրները Հայաստանի Հանրապետությունում, ,Գիտաժողովի նյութերե, Եր., ,Էդիթ Պրինտ» 2007թ, 600 էջ:
8. ՀՀ Կառավարության 07.02.2008թ. թիվ 83-Ա որոշում:
9. ՀՀ Կառավարության 08.08.2009թ. թիվ 994-Ա որոշում: