Հատված
Տնտեսական գործառնությունների իրականացման ընթացքում, ձեռնարկությունների ու կազմակերպությունների շրջանառու միջոցների մի մասը ժամանակավորապես գտնվում է ազատ վիճակում, կամ էլ օրինակ, որոշ դեպքերում, արտադրության և շրջանառության գործընթացների կազմակերպման առանձնահատկությունների, ինչպես նաև օբյեկտիվ կամ սուբյեկտիվ պատճառների հետ կապված, առաջանում է դրամական միջոցների ժամանակավոր կամ լրացուցիչ պահանջ: Մյուս կողմից, օրինաչափորեն, արտադրական ծախսերի և եկամուտների ու շահույթի ստացման ժամկետների միջև գոյություն ունի որոշակի անհամապատասխանություն, այսինքն՝ արտադրության և շրջանառության գործընթացները, ժամանակի առումով, չեն համապատասխանում:
Վարկը տվյալ դեպքում, հնարավորություն է տալիս մի կողմից արդյունավետ կազմակերպել արտադրության ու շրջանառության գործընթացները, իսկ մյուս կողմից՝ հնարավորության շրջանակներում կրճատել արտադրական պարբերաշրջանի տևողությունը: Հետևաբար կարևոր նշանակություն ունի վարկային հարաբերությունների կարգավորումը: Ուստի անհրաժեշտ է արդյունավետ կազմակերպել վարկային կազմակերպությունների գործունեությունը, քանի որ նշված կազմակերպությունները հանդիսանում են վարկային հարաբերությունների սուբյեկտ:
Գրականության ցանկ
1. Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն, 2016 թվականի դեկտեմբերի 6-ի փոփոխություններով, ՀՀՊՏ 2015.12.21/Հատուկ թողարկում Հոդ. 1118:
2. ՀՀ քաղաքացիական օրենսգիրք, ընդունվել է՝ 05.05.1998, ՀՀՊՏ 1998.08.10/17(50):
3. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին ՀՀ օրենք, 30.06.1996, ՀՀԱԺՏ 1996/12:
4. Արժեթղթերի շուկայի մասին ՀՀ օրենք, 11.10.2007, ՀՀՊՏ 2007.10.31/53(577) Հոդ.1098:
5. Բանկերի և բանկային գործունեության մասին ՀՀ օրենք, 30.06.1996, ՀՀԱԺՏ 1996/12:
6. Բանկերի, վարկային կազմակերպությունների, ներդրումային ընկերությունների, ներդրումային ֆոնդի կառավարիչների և ապահովագրական ընկերությունների սնանկության մասին ՀՀ օրենք, ՀՀՊՏ 2001.12.15/40(172) Հոդ.958:
7. Վարկային կազմակերպությունների մասին Հայաստանի Հանրապետության օրենք, ՀՀՊՏ 2002.07.03/23(198) Հոդ.526:
8. Վարկային տեղեկատվության շրջանառության և վարկային բյուրոների գործունեության մասին ՀՀ օրենք, ՀՕ — 185-Ն:
9. Սպառողական կրեդիտավորման մասին ՀՀ օրենք, ՀՕ — 122-Ն: