Հատված
Շուկայական տնտեսության զարգացումը, լուծելով մի շարք հիմնախնդիրներ, իր հետ բերում է նաև նորերը: Եթե միջազգային տնտեսական հարաբերությունների խորացումը և գլոբալացումը վերացնում են ազգերի միջև տնտեսական սահմանները՝ հնարավորություն տալով միաժամանակ սերտաճել, ապա մյուս կողմից դա տանում է համաշխարհային տնտեսական ճգնաժամերի առաջացման հավանականության մեծացմանը` ընդարձակելով սպեկուլյանտների գործունեության ոլորտները: Իր զարգացման ընթացքում շուկայական տնտեսությունը բազմիցս ենթարկվել է տնտեսական ճգնաժամերի ազդեցությանը, որոնք տարբերվել են մեկը մյուսից՝ ինչպես իրենց ազդեցության մասշտաբներով, այնպես էլ տնտեսական համակարգի զարգացման առանձնահատկություններով: Այս առումով, ժամանակակից շուկայական տնտեսությունը գտնվում է մի իրավիճակում, որում հայտնվել էին մի շարք երկրների տնտեսություններ 1933 թվականից մինչև երկրորդ համաշխարհային պատերազմն ընկած ժամանակահատվածում՝ ճգնաժամը փաստացի վերացել է, սակայն մի շարք երկրների տնտեսություններ դեռևս գտնվում են լճացված վիճակում և տնտեսական աճն էլ շատ դանդաղ է ընթանում: Այս իրավիճակը հիշեցնում է հենց 1929-1933 թվականների ճգնաժամը, որից դուրս գալը պահանջում էր ուշադրություն դարձնել ամբողջական պահանջարկի պարամետրերի վրա:
Գրականության ցանկ
1. Զ.Ա. Թադևոսյան, Դ.Ռ. Գալոյան.ե Միջազգային տնտեսագիտություն. տեսություն և քաղաքականություն : Ուսումնական ձեռնարկե, Երևան : Ա. հ., 2015 թ.
2. Վահե Բուլանիկյան.ե Տնտեսական ճգնաժամի առաջացման պատճառները և դրանց դասակարգումըե (լեկցիաների ժողովածու), 2016 թ.
3. Կիրակոսյան Գ., Թավադյան Մ., Գրիգորյան Ս.ե Տնտեսագիտական ուսմունքների պատմությունե, Ուսումնական ձեռնարկ, Երևան, 2004 թ.
4. Стиглиц Джозеф.ե Крутое пике : Америка и новый экономический порядок после глобального кризисаե ; [пер. с англ. В. Лопатка]. — М. : Эксмо, 2011. — 512 с. — (Экономика: мировые тенденции).
5. http://www.rcb.ru/ol/2008-01/16489/
6. https://www.finam.ru/analysis/macroevent/?ind=591&str=2×tep=1&dind=0
7. http://www.cnbc.com/2017/02/06/despite-critics-claims-dodd-frank-hasnt-slowed-lending-to-business-or-consumers.html
8. http://studme.org/33339/finansy/zakon_reformirovanii_uoll-strit_zaschite_potrebiteley_wall_street_reform_and_consumer_protection_act
9. http://www.fondsk.ru/news/2013/05/30/vozvraschenie-zakona-glassa-stigolla-20782.html
10. http://ecrisis.narod.ru/storycrisis.html
11. http://studopedia.org/1-629.html