Հատված
Հասարակական կյանքի սոցիալական, քաղաքական, տնտեսական, հոգևոր ոլորտներում հակասությունները հանգեցնում են անհատների ևս տարբեր հատկանիշներով սոցիալական խմբերի /ազգային, կրոնական, մասնագիտական և այլն/ նախասիրությունների, սպասումների, անբավարարվածության: Սոցիալական սուբյեկտների նպատակների և շահերի անհամապատասխանությունը հանգեցնում է հասարարության անբավարարվածության և ծնում սոցիալական լարվածություն: Այս գործընթացին որակական առանձնահատկություն է տալիս բողոքային գործողությունների վարքային կերպը, որն ուղղված է առաջադրված նպատակների իրականացմանն ու լարվածության աղբյուրների չեզոքացմանը:
Անբավարարվածության աճը հանգեցնում է սոցիալական լարվածության աճին: Ընդ որում այն մի փուլից անցնում է մյուսին՝ փոխելով արտահայտման ձևը կառուցողականից (սոցիալական ակտվության տարբեր տեսակներ) մինչև ապակառուցողական (ընդվզումներ, որոնք հանգեցնում են անկայունության, անկարգությունների):
Արևմտյան տարբեր սոցիոլոգների աշխատություններում սոցիալական լարվածության եզրը տարբեր կերպ է ընկալվում: Ջորջ Բերտոնը նշում է, որ դա «պահանջմունքների բավարարման իրական և ակնկալվող արդյունքի միջև խզումն է», Սմելզերը գտնում է, որ դա «գործողությունների բաղադրիչների միջև անհատապատասխանությունն է»: Մեկ այլ սահմանման համաձայն սոցիալական լարվածությունը «ընդդիմություն է կամ վեճ, որը կարող է առաջանալ սոցիալական արժեքների անհամատեղության հիման վրա» (Թ. Պարսոնս, Է.Դյուրկհեյմ), հասարակության կառուցվածքում նախաձեռնությունների (միջխմբային վարքի նպատակների և ռազմավարության) անհամապատասխանություն (Կ. Ռայթ): Արևմտյան սոցիոլոգիայում անբարենպաստ սոցիալական իրավիճակների վերլուծության ընթացքում գերիշխում է լարվածության անհատականացման ավարդույթը: Սակայն սոցիալական լարվածության նման պատկերացումն ամբողջական չէ, քանի որ դիտվում է խնդրի վերլուծման սոցիալականից անհատական-անձնային մակարդակի անցումը: Մի շարք մասնագետների աշխատություններում սոցիալական լարվածության խնդիրը հանգում է սոցիալական կոնֆլիկտի ուսումնասիրմանը: Այս մասնագետների թվում կարևորն են Ռ. Մեյերսը, Գ. Բլումերը, Ռ. Դարենդորֆը և ուրիշներ: Չափազանց հետաքրքիր է հատկապես Դարենդորֆի մոտեցումը:
Սոցիալական աշխարհի պատկերը, ըստ Դարենդորֆի, իրենից մարտադաշտ է ներկայացնում` միմյանց հետ պայքարող մի շարք խմբեր, առաջացող, անհետացող, ստեղծվող և քայքայվող միություններ: