Հատված
Քրեական իրավունքի գիտությունը լուրջ տեղ է հատկացնում հանցագործությունների որակման հիմնահարցերին, քանի որ ցանկացած հանցակազմի վերլուծության կամ հանցագործության ուսմունքին առնչվող ցանկացած ինստիտուտի հետազոտման ժամանակ առաջնային նշանակություն է ստանում հանցագործությունների որակումը:
Ներկայումս ՀՀ քրեական օրենսգիրքը ամրագրում է հանցակցության ինստիտուտը, սակայն դրանում առկա մի շարք խնդրահարույց իրավակարգավորումներ, որոնք շատ դեպքերում էականորեն դժվարեցնում են անձանց իրենց արարքին համապատասխան քրեական պատասխանատվության ենթարկելու և խմբային հանցագործությունը ճիշտ որակելու հնարավորությունը:
Բարձր գնահատելով գործող քրեական օրենսգրքի դերը հանրապետությունում հանցավորության դեմ պայքարի գործում, այդուհանդերձ պետք է նշել, որ հանցակցության ինստիտուտը ունի հետագա կատարելագործման կարիք: Դա իր հերթին պահանջում է հնարավորինս ամբողջական և համակողմանի վերլուծել հանցակցության ինստիտուտի հիմնական դրույթները, վեր հանել օրենսդրական կարգավորումների խնդրահարույց հարցերը և մշակել առաջարկությունների խմբային հանցագործությունների քրեաիրավական բնութագրի և դրանց որակման առանձնահատկությունների վերաբերյալ: Վերոգրյալով էլ պայմանավորված է սույն ուսումնասիրության թեմայի արդիականությունը:
Գրականության ցանկ
1. ՀՀ քրեական օրենսգիրք, 18.04.2003թ.
2. ՀՀ քրեական իրավունք: Ընդհանուր մաս: Դասագիրք բուհերի համար: ԵՊՀ հրատարակչություն, Երևան, 2012
3. ՀՀ քրեական իրավունք: Հատուկ մաս: Դասագիրք բուհերի համար: ԵՊՀ հրատարակչություն, Երևան, 2007,
4. Аветисян С.С. Соучастие в преступлениях со специальным составом. Монография. — М.: ЮНИТИ-ДАНА, Закон и право, 2004.
5. Арутюнов А. Проблемы ответственности соучастников преступления // Уголовное право. 2001, № 3,
6. Галиакбаров Р. Особенности квалификации многосубъектных преступлений // Рос. юстиция. 2002, N 10,
7. Жиряев А. “О стечении нескольких преступников при одном и том же преступлении” Дерпт, 1850.
8. Идрисов Н.Т. К вопросу о понятии и сущности правил квалификации преступлений //Н.Т. Идрисов.// Российская юстиция. -2008,
9. Идрисов Н.Т. Правила квалификации преступлений: Понятие, виды, проблема правового регулирования : Автореферат диссертации на соискание ученой степени кандидата юридических наук. //Н. Т. Идрисов // Самара. – 2009,
…