Հատված
Իմաստաբանությունը բառագիտության այն բաժինն է, որն ուսումնասիրում է բառերի և դարձվածքների իմաստային համակարգը, պարզաբանում բառիմաստի հետ կապված բոլոր իրողությունները, ցույց տալիս բառիմաստային փոփոխություններն ու տեղաշարժերը:
Բառի բառային իմաստը բառի բովանդակությունն է, նրա հնչյունական կազմի և շրջապատող իրականության առարկայի, երևույթի, հատկանիշի միջև եղած հարաբերությունը: Բառի բառային իմաստը տվյալ լեզվով խոսող հանրության գիտակցության մեջ ամրացված իրականության առարկայի, երևույթի նկատմամբ ունեցած բառի վերաբերությունն է, նրա համապատասխանությունը: Բառի բառային իմաստի էական առանձնահատկությունն այն է, որ բառը` իբրև լեզվական միավոր, իր բառային իմաստի համար հարաբերակցվում է արտալեզվային նյութի` օբյեկտիվ իրականության առարկաների և երևույթների հետ: Հենվելով բառերի իմաստների դասակարգման տարբեր հատկանիշների և մոտեցումների վրա` Է. Աղայանը տալիս է բառիմաստի հետևյալ սահմանումը. «Բառիմաստը բառի իմաստն է, անկախ այն բանից, թ ե այդ իմաստը հասկացություն է, հասկացություններին հարաբերակցվող վերաբերմունք, զգացմունք, թ ե միայն որևէ քերականական իմաստ»: Եվ ապա ավելացնում` «Ըստ այդմ` անխտիր բոլոր բառերն ունեն բառիմաստ: Բառային իմաստը այն բառիմաստն է կամ բառի այնպիսի իմաստը, որի հիմքը առարկայի, հատկանիշի և այլնի հասկացությունն է: Իբրև այդպիսին` բառային իմաստը տարբերակված իմաստ է և իր մեջ կրում է նաև առարկայի հատկանիշի, գործընթացության, հատկանիշի և այլնի, այլ կերպ` գոյականի, ածականի, թվականի, մակբայի, բայի խոսքիմասային իմաստը»:
Գրականության ցանկ
1. Աբեղյան Մ., Հայոց լեզվի տեսություն, Երևան, 1965:
2. Աբեղյան Մ., Աշխարհաբարի քերականություն, Վաղարշապատ, 1906:
3. Աբրահամյան Ս., Պառնասյան Ն., Օհանյան Հ., Ժամանակակից հայոց լեզու: Ձևաբանություն, հ. 2, Երևան, 1974:
4. Աբրահամյան Ս., Ժամանակակից հայերենի քերականություն, Երևան, 1975, :
5. Աղայան Է., Ընդհանուր և հայկական բառագիտություն, Երևան, 1984:
6. Աղայան Է., Արդի հայերենի բացատրական բառարանի, Երևան, 1976:
7. Աճառյան Հ., Լիակատար քերականություն հայոց լեզվի, հ. 1, Երևան, 1952:
8. Ասատրյան Ա., ժամանակակից հայոց լեզու: Ձևաբանություն, Երևան, 2002:
9. Գալստյան Ս., Ածանցումը և ածանցները ժամանակակից հայերենում, Երևան, 1978:
10. Դեմիրճյան Դ., Վարդանանք, Երևան, 1987:
…