Հատված
Ներկայումս ողջ աշխարհում լայն տարածում և զարգացում են ստացել ինտերնետ տեխնոլոգիաները: Ժամանակակից հասարակությունը ընդգծում է ինտերնետ ռեսուրսների ակտիվ օգտագործումը որպես հասարակական արդյունք, որը ապահովում է առանց որևէ սահմանափակման ցանկացած տեղեկատվության տնօրինելու հնարավորություն:
Ինտերնետն ապահովում է ծառայությունների լայն հնարավորություն իր օգտատերերին, որոնցից առավել տարածված ծառայություններից են տարաբնույթ փաստաթղթերի տրամադրումը, ծրագրերի և գրքերի տեքստերի տարածումը, էլեկտրոնային փոստը, լուրերի ծառայությունը և այլն: Ցանցի տեխնոլոգիաները լայնորեն օգտագործվում են կրթական ու գիտական նպատակներով, բիզնեսի ոլորտում: Ինտերնետ ցանցը կորպորատիվ VPN ցանցերի ստեղծման հիմքն է: Ինտերնետ ցանցի զարգացումը նպաստել է բոլորովին նոր ինտերնետ տեխնոլոգիաների առաջացմանը: Ինտերնետ տեխնոլոգիաները, որպես մարդու կյանքի անբաժան մաս, հնարավորություն են տալիս կառավարել տեղեկատվության հսկայական հոսքը: Ընդհանուր առմամբ, ինտերնետ տեխնոլոգիաները ինժեներական և տեխնոլոգիական գիտությունների համակցություն են, որոնց միջոցով կազմակերպվում է ժամանակակից հասարակության կյանքի և գործունեության ընթացքը: Ինտերնետ տեխնոլոգիաները մշակում են տեղեկատվությունը, հնարավորություն ունեն պահպանելու բավականին ծավալուն տեղեկատվություն, ինչպես նաև փոխանցել այն կարճ ժամանակահատվածում ցանկացած հեռավորության վրա:
Գրականության ցանկ
1. ՀՀ Կառավարության որոշումը էլեկտրոնային գնումների համակարգի ներդրման ռազմավարությունը հաստատելու համար, 20.02.2006
2. Հայաստանի Հանրապետության օրենքը «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» (Ընդունված է 2011 թվականի ապրիլի 14-ին)
3. Հայաստանի Հանրապետության օրենքը Առևտրի և ծառայությունների մասին (Ընդունված է 2004 թվականի նոյ.24-ին)
4. Հայաստանի Հանրապետության օրենքը «Էլեկտրոնային փաստաթղթի և էլեկտրոնային թվային ստորագրության մասին»
5. Հայաստանի Հանրապետությունում էլեկտրոնային առևտրի զարգացման, ցանցային պատրաստվածության և տեխնիկական հագեցվածության ծրագիր. ՀՀ կառավարության 2013թ. սեպտեմբերի 19-ի նիստի N 37 արձանագրային որոշման հավելված 1
6. Կիրակոսյան Գ., Մոմջյան Մ. Էլեկտրոնային վճարահաշվարկային համակարգերի զարգացման հեռանկարներն ՀՀ-ում. «21-րդ ԴԱՐ», թիվ 5 (39), 2011թ.
7. Մանուկյան Ա. Հայաստանում էլեկտրոնային առևտրի իրավական կարգավորման նորովի մոտեցումներ. Ֆինանսներ և էկոնոմիկա #1 (163) հունվար, 2014.
8. Պետրոսյան Ա. Էլեկտրոնային առևտրի և էլեկտրոնային վճարահաշվարկային համակարգերի զարգացման հիմնախնդիրները ՀՀ-ում, Գիտաժողովի նյութեր, 2013.
9. Պողոսյան Ա., Մուրադյան Վ., Հակոբյան Ա.,«Էլեկտրոնային կոմերցիա», Երևան, Հեղինակային հրատարակչություն, 2005թ.
10. Պողոսյան Ա. Ինտերնետ մարքեթինգի համառոտ ձեռնարկ. Երևան, 2009.
…