Հատված
Ապացուցման գործընթացը հետաքննության մարմնի, քննիչի, դատախազի, դատավորի` օրենքով սահմանված կարգով իրականացվող գործունեությունն է, որն իրականացվում է ապացույցներ հավաքելու, ստուգելու և գնահատելու միջոցով՝ քրեական գործերով ճշմարտությունը բացահայտելու նպատակով: Քրեական դատավարության առջև դրված խնդիրները կարող են հաջողությամբ լուծվել միայն քրեական գործերով ճշմարտությունը բացահայտելու դեպքում: Ապացուցմանը, որպես ճանաչողության տարատեսակի, բնորոշ են առանձնահատկություններ, որոնցով այն տարբերվում է ճանաչողական գործունեության այլ տեսակներից: Դրանք ամենից առաջ պայմանավորված են ապացուցման նպատակով: Յուրահատուկ է նաև օբյեկտը, որի ճանաչմանն ուղղված է ապացուցումը քրեական դատավարությունում: Այն միշտ իրենից ներկայացնում է անցյալում տեղի ունեցած իրադարձություն` մեղավորությամբ կատարված հանրության համար վտանգավոր արարք, որը նախատեսված է ՀՀ քրեական օրենսգրքով:
Գրականության ցանկ
1. Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն (06.12.2015), ՀՀՊՏ 2015.12.21/Հատուկ թողարկում Հոդ. 1118:
2. Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրք, ընդունվել է 18.04.2003, ուժի մեջ է մտել 01.08.2003, ՀՕ-528-Ն:
3. Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգիրք, Ընդունված է: 01.07.1998, Ուժի մեջ է: 12.01.1999, ՀՕ-248:
4. Monnell and Morris v. United Kingdom., Judgement of 2 March 1987, Series A., No.115. p. 25, para. 55-70:
5. Schenk v. Switzerland, 12 July 1988, Series A no. 140:
6. Khan v. the United Kingdom, 12 May 2000:
7. Ա. Սարգսյանի վերաբերյալ 2009 թ. սեպտեմբերի 16-ի ԵՔՐԴ/0295/01/08 որոշում:
8. Սվետլանա Սեդրակի Գրիգորյանի գործով 2011 թ. մայիսի 11-ին կայացված թիվ ԵԿԴ/0281/01/10 որոշում:
…