Հատված
20-րդ դարը հայ կերպարվեստի համար բուռն զարգացման դարաշրջան էր, որի ընթացքում հայոց և համաշխարհային մշակույթը հարստացավ մի շարք նշանավոր քանդակագործների և գեղանկարիչների աշխատանքներով, որոնց տաղանդը ստիպեց քարին և կտավին, գույներին և ձևին շունչ ստանալ և արտահայտել ստեղծագործողի տրամադրությունն ու պատկերվողի հոգին:
Ահա այս դարաշրջանի նշանավոր ներկայացուցիչ է հայ և խորհդային տաղանդավոր արվեստագետ Նիկողայոս Նիկողոսյանը, որի ստեղծագործական տաղանդը անդադար ստեղծում, արարում է նաև այսօր, երբ նա արդեն խոր ծերության հասակում է:
Այս բազմակողմանի օժտված արվետագետը, որը նույնքան տաղանդավոր է գեղանկարում, որքան քանդակագործության բնագավառում, և տաղանդավոր՝ արձակի մեջ, քանդակի բնագավառ ներմուծեց ստալինյան տարիների սոցռեալիզմի շրջանակների մեջ չտեղավորվող կենդանի պլաստիկայով և հոգեկան ներքին հարստությունը, էությունը և զգացմունքային աշխարհը խտացված, թանձրացված կերպով արտահայտող քանդակը, որի բազմաթիվ նմուշներ զարդարում են Հայաստանի և աշխարհի այլ բազմաթիվ երկրների փողոցները, հրապարակները, նրա գործերը պահվում և ցուցադրվում են աշխարհի տասնյակ թանգարաններում և պատկերասրահներում:
Գրականության ցանկ
1. Ա. Կամենսկի, Ամբողջականության ձգտումով, Հայաստանի պետական պատկերասրահ, արխիվ. ինվ. 1893, 85 էջ
2. Ն. Նիկողոսյան. ցուցահանդեսի կատալոգ. նվիրվում է արվեստագետի 95-ամյա հոբելյանին, կազմող՝ Լիլիթ Սարգսյան, Երևան, 2013, 160 էջ
3. А. Каменский, Истоки стиля// Николай Никогосян. Скульптура, живопись, графика: каталог, 1980, 83 с
4. О. Яхонт, Искусство Николая Никогосяна // Искусство. 1988. № 8. С. 12-17.
5. О. Яхонт, Николай Багратович Никогосян. Избранное. Скульптура, живопись, графика. М.: «Три квадрата» 2005. 148 с.
6. Լ. Սարգսյան, Ամբողջությամբ չբացահայտված Նիկոլայ Նիկողոսյան… ՀԱՊ-ում բացվեց ցուցահանդես, 7/06/2013 « http://www.panorama.am
7. Գ. Էմին, Վ. ՏԵՐՅԱՆ. 125-ԱՄՅԱԿ, Երևան, www.lragir.am
8. ՀՈՒՇԱՐՁԱՆ` ԵՂԻՇԵ ՉԱՐԵՆՑԻ, ՀՀ մշակույթի նախարարության հուշարձանների տեղեկատվական շտեմարան, http://www.armmonuments.am
…