Հատված
Մարդը սոցիալական էակ է, և նրա բոլոր դրսևորումները սոցիալական են: Հայտնի է նաև, որ տնտեսությունը մարդկանց կենսապահովման կարևոր համակարգ է, ուստի տնտեսական երևույթներն իրենց ուղղվածությամբ այս կամ այն կերպ առնչվում են սոցիալական ոլորտին: Այդ է պատճառը, որ «տնտեսական երևույթներ», «տնտեսական զարգացում» արտահայտությունների շարքում օգտագործվում են նաև «սոցիալ-տնտեսական ընթացքներ», «սոցիալ տնտեսական խնդիրներ»: Սոցիալական ոլորտը ներառում է բազմաթիվ ճյուղեր, որոնցից յուրաքանչյուրը գործունեության յուրահատուկ բնագավառ է, սակայն ընդհանուր է այն հանգամանքը, որ դրանք բոլորն էլ ուղղված են ողջ հասարակության սոցիալական պահանջմունքների բավարարմանը և նրանց բարեկեցության աճին:
Սոցիալական ոլորտի հիմնական նպատակներն են՝ մարդկանց առողջության և կյանքի պահպանումը, բնակարանային և կենցաղային պայմանների բարելավումը, մարդկանց իրավունքների և հնարավորությունների տրամադրումը՝ կրթության ստացման, հարմար աշխատանքի տեղավորման, արդարացի վարձատրության առումով, ինչպես նաև կարևոր է արժանավայել ծերության ապահովումը, սոցիալական երաշխիքների տրամադրումը և սոցիալական բազմաթիվ այլ խնդիրներ:
Գրականության ցանկ
1. ՀՀ սոցիալ տնտեսական վիճակը 2016թ. հունվար – մարտին, Երևան 2016թ.,
2. Սպառողական գների ինդեքսը (գները) Հայաստանի Հանրապետությունում 2016 թվականի հունվար-օգոստոսին., Երևան 2016,
3. Հայաստանի Հանրապետութայն սոցիալ-տնտեսական վիճակը 2016թ. հունվար-փետրվարին
4. Հայաստանի վիճակագրական տարեգիրք, 2016,
5. «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» ՀՀ օրենքում փոփ. 20.06.2015թ. և 12.12 2015
6. Հայաստանի սոցիալական պատկերը և աղքատությունը, Երևան, 2016,
7. «Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական վիճակը» ժողովածու, 2014թ. հունվար-մարտ
8. Կիրակոսյան Գ. Ե., Ի. Ե. Խլղաթյան, «Ընդհանուր տնտեսագիտության տեսություն», Երևան 2000թ.
…