Հատված
ՀՀ պետական բուհերի և հասարակական կազմակերպությունների միջև կապը նպաստում է երիտասարդների հետ աշխատանքի ինտենսիվացմանը: Երիտասարդների հետ աշխատանքի ինտենսիվացումը կարևոր է հատկապես այն առումով, որ նրանք կարող են իրենց ակտիվ սոցիալական շփման, մոբիլության, տարիքային խանդավառության շնորհիվ գործողություններն ու գաղափարները տարածել ՀԿ դաշտից դուրս` չներգրավված մտերիմների և ծանոթների օղակներում: Այս առումով հատուկ նշանակություն ենք տալիս ՀՀ պետական բուհերի հետ գործակցությանը: Ընդունելով բուհերի մեծ մասի խիստ սահմանափակ անկախությունը` այդուհանդերձ, բուհերի ոչ ֆորմալ հարթակները հարկ է դիտարկել որպես իրազեկման հիմնական ռեսուրսներից մեկը:
Գրականության ցանկ
- Բարձրագույն կրթության և գիտության մասին Հայաստանի Հանրապետությանօրենքի և հարակից օրենքների նախագծերի ընդունման հիմնավորում, https://www.e-draft.am/en/projects/2164/justification:
- Բարձրագույն կրթության մասին ՀՀ օրենք, https://www.arlis.am/documentview.aspx?docid=25820:
- Բոլոնիայի գործընթացը Հայաստանում. Ուղեցույց – Յու Սարգսյան, Ա. Բուդաղյան, Երևան 2008:
- …