Հատված
Հիմնական միջոցների ճիշտ հաշվառումը անհրաժեշտ է նոր ստեղծվող արտադրանքի կամ այլ ակտիվների ինքնարժեքում դրանց արժեքը ճիշտ փոխանցելու տեսանկյունից: Հիմնական միջոցների հաշվապահական հաշվառումը պետք է ապահովի մուտքի, ներքին տեղափոխումների, ելքի ճիշտ փաստաթղթային ձևակերպումը և հաշվային ռեգիստրներում արտացոլումը: Այն նպատակաուղղված է հիմնական միջոցների մաշվածության, հաշվեկշռային արժեքի փոխհատուցման, արժեզրկումից առաջացած կորուստների հաշվարկմանը և հաշվառմանը: Հաշվառումը պետք է ապահովի հիմնական միջոցների դուրսգրման և իրացման հետևանքների ճիշտ որոշումը: Նշված խնդիրների իրականացման գործում կարևոր է հիմնական միջոցների հիմնավորված դասակարգումը, դրանց գնահատումը, հաշվառման ժամանակ կիրառվող փաստաթղթերի և հաշվային ռեգիստրների ճիշտ ընտրությունը:
Գրականության ցանկ
- Ա.Հ. Սարգսյան, Ա.Մ. Մարջանյան, Ն.Ս. Օգանեզովա; Խմբ.՝ Հ.Գ. Մնացականյան., Հաշվապահական հաշվառում: Ուսումնական ձեռնարկ, Երևան 2014,
- Առաքելյան Կ. Ա. Կազմակերպության տնտեսական գործունեության վերլուծություն: Երևան, 2005թ.
- Ա. Սարգսյան, Կ. Առաքելյան, Տնտեսական գործունեության վերլուծության տեսություն ուսումնական ձեռնարկ, Երևան 2010թ.
- Ա. Գ. Ճուղուրյան Հաշվապահական հաշվառումը կազմակերպություններում, Երևան 2004թ.